Ողբերգական դեպք Ծաղկաձորում, կվադրոցիկլը կողաշրջվել է, 2 մարդ մաhացել է, 2-ը՝ վիրավnրվել          Երևանում բախվել են «Infiniti»-ն ու «Kia Forte»-ն, վերջինը գլխիվայր շրջվել է, կան տուժածներ       Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» թանկացմանը վերաբերող դրույթը. Hetq.am    

11 դեկ 2018 12:48

Տեսանյութ.Լիոնում վրացիներից, հայերից և ադրբեջանցիներից բաղկացած հանցավոր խմբավորման անդամներ են ձերբակալվել

Տեսանյութ.Լիոնում վրացիներից, հայերից և ադրբեջանցիներից բաղկացած հանցավոր խմբավորման անդամներ են ձերբակալվելԼիոնում հայերից, վրացիներից և ադրբեջանցիներից  բաղկացած հանցավոր խմբավորման անդամներ են ձերբակալվել: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայն»-ը: Նշվում է, որ Լիոնում իրականացվել է VORS 69-01 անվամբ գործողություն, որի ընթացքում կալանավորվել են Ֆրանսիայում և Բելգիայում գործող կազմակերպված հանցավոր խմբավորումներ՝ բաղկացած  վրացիներից, հայերից և ադրբեջանցիներից: Կալանավորվել է Վրաստանի 10 քաղաքացի, որոնցից երկուսն «օրենքով գողեր» են:

Խմբավորման անդամները թալանելու համար նախապես ընտրել են բնակարաններ, մշակել են դրանց վերաբերյալ տեղեկատվությունը, որից հետո թալանել են դրանք: Նրանք նաև ավտոմեքենաներ են գողացել, զբաղվել են կեղծ փաստաթղթերի պատրաստմամբ և թմրանյութերի շրջանառությամբ:
Գործողության մեջ ներգրավված է եղել ավելի քան 300 ոստիկան Ֆրանսիայից, Բելգիայից և Վրաստանից: Ներգրավված է եղել նաև հատուկ նշանակության ջոկատը, կինոլոգիական ծառայությունը, օգտագործվել է ուղղաթիռ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր