Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

11 դեկ 2018 13:23

Ի տարբերություն մյուսների՝Բաբլոյանը ուղերձ է հղել. շնորհավորում եմ և հույս ունեմ, որ հաջողության եք հասնելու

Ի տարբերություն մյուսների՝Բաբլոյանը ուղերձ է հղել. շնորհավորում եմ և հույս ունեմ, որ հաջողության եք հասնելուՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ  Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել  է  արտահերթ խորհրդարանական ընտրությունների առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. 
«Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, ավարտվեց Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության կարեւոր իրադարձություններից մեկը` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները: Անկախ քաղաքական ուժերի միջեւ եղած տարաձայնություններից, նրանց մրցավազքից եւ անզիջում պայքարից, այդ ընթացքում ձեւավորվեց այնպիսի մթնոլորտ, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հնարավորություն տվեց ընդունելու որոշում եւ դրանով ուրվագծելու իր ապագա սպասումներն ու իղձերը: Ընտրությունների արդյունքները որքան ուրախալի են խորհրդարան անցած քաղաքական ուժերի համար, կրկնակի պարտավորեցնող են, քանի որ ստանալով ընտրողների վստահությունը` քաղաքական ուժերը պետք է մշտապես հիշեն, որ ստանձնել են նույն ընտրողների սպասումների եւ իղձերի իրականացման հանձնառությունը, որը պետք է իրագործեն մեծ պատասխանատվությամբ:
Հույս ունեմ, որ հաջողության եք հասնելու: Հարգելի գործընկերներ, շնորհավորում եմ նոր խորհրդարանի ձեւավորման առթիվ եւ հետագա օրինաստեղծ աշխատանքում մաղթում նոր ձեռքբերումներ ու նվաճումներ հանուն Հայաստանի Հանրապետության հզորացման, Արցախի անվտանգության եւ մեր ժողովրդի բարօրության»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր