Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

11 դեկ 2018 14:40

Տեսանյութ.Ռուս-ադրբեջանական հարաբերությունները խաղաղության գործոն են Կովկասում. Դմիտրի Կիսելյով

Տեսանյութ.Ռուս-ադրբեջանական հարաբերությունները խաղաղության գործոն են Կովկասում. Դմիտրի Կիսելյով«Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն, ՎԳՌՏԿ-ի (Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության) փոխտնօրեն Դմիտրի Կիսելյովը «Киселев vs Zlobin. Битва за глубоко личное» գրքի շնորհանդեսին, որը գրել է Գլոբալ շահերի կենտրոնի հիմնադիր և նախագահ Նիկոլայ Զլոբինի հետ համահեղինակությամբ, մենաբանել է ռուս-ադրբեջանական հարաբերությունները՝ դրանք անվանելով խաղաղության գործոն Կովկասում:
Ներկայում ռուս-ադրբեջանական հարաբերությունները՝ խաղաղության գործոն են Կովկասում, և ոչ միայն Կովասում, բայց և ավելի լայն տարածաշրջանում: Օրինակ, Ադրբեջանը հանդես է գալիս որպես յուրօրինակ միջնորդ Ռուսաստանի և Իրանի միջև, անգամ գործընկեր՝ մեր եռակողմ hարաբերություններում,-ասել է նա:
Խոսելով ընդհանրապես Կովկասի տարածաշրջանի մասին՝ նա նշել է, որ տարածաշրջանը պետք է լինի ինքնուրույն ու խաղաղ:
Կարծում եմ, Կովկասում պետք է ինքնուրույն տնօրինեն իրենց ճակատագիրը, նրանց պետք չէ ինչ-որ մեկի հետևից տանել: Թող Ադրբեջանը մնա ադրբեջանական, Հայաստանը՝ հայկական, Վրաստանը՝ վրացական...,-նշել է նա:
Մանրամասները՝ կից տեսանյութում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր