Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք          Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է       Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել    

11 դեկ 2018 17:35

Հայտնի են ԱԺ նախագահի և փոխնախագահների անունները

Ավելի քան 70 տոկոս ձայն ստացած «Իմ քայլը» դաշինքում արդեն սկսվել են քննարկումները, թե ով ինչ պաշտոն կզբաղեցնի Ազգային ժողովում և կառավարությունում: Այս առումով, թերևս ամենաինտրիգայինը ԱԺ նախագահի հնարավոր թեկնածուի հարցն է: Մամուլում տևական ժամանակ շրջանառվում էր ՔՊ վարչության անդամ Լենա Նազարյանի անունը, վերջերս էլ՝ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի մասին գրվեց: Առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը օրերս տված հարցազրույցներից մեկում չէր հերքել իր՝ ԱԺ նախագահ դառնալու հեռանկարը, թեև հավելել էր, որ այլ անուններ ևս քննարկվում են:
Բացի Արարատ Միրզոյանից ԱԺ նախագահի պաշտոնի համար այլ թեկնածուի անուն, կարծես թե, չի քննարկվում և հենց նա էլ կզբաղեցնի ԱԺ նախագահի պաշտոնը, իսկ երկու փոխնախագահների պաշտոնները կտրվեն ՔՊ վարչության անդամներ Լենա Նազարյանին և Ալեն Սիմոնյանին: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր