ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարց, դա աբսուրդ է          Մենք հանդիպելու ենք 2026 թվականին և ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանին       Բախվել են «ՎԱԶ 2102»-ը ու ասֆալտով բարձված «FAW» բեռնատարը, կա վիրավոր    

15 դեկ 2018 16:47

Էջմիածնում բախում է տեղի ունեցել կաթողիկոսի հրաժարականը պահանջողների և նրա աջակիցների միջև. տեսանյութ

Էջմիածնում բախում է տեղի ունեցել կաթողիկոսի հրաժարականը պահանջողների և նրա աջակիցների միջև. տեսանյութԷջմիածնում բախում է տեղի ունեցել «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամների և Մայր Աթոռի մոտ հավաքվածների միջև։
Նախաձեռնության անդամները Երևանից դեպի Էջմիածին ավտոերթ էին կազմակերպել: Էջմիածնում, երբ ակցիայի մասնակիցները փորձել են մտնել Մայր Աթոռի տարածք ակցիայի մասնակիցների և Մայր աթոռի մոտ հավաքված մարդկանց միջև հրմշտոց է տեղի ունեցել։ Հավաքվածները ձվեր են շպրտել ակցիայի մասնակիցների մեքենաների ուղղությամբ։
Բողոքի  ակցիայի մասնակիցները սկսել են մեքենաներով հեռանալ, նրանք էլ վազել են  մեքենաների հետևից: Ոստիկանները պատ են կազմել նրանց միջև՝ հորդորելով ձեռնպահ մնալ հրմշտոցից:
Նշենք, որ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման մասնակիցները դեռևս հունիս ամսից բողոքի ակցիաներ են անցկացնում Երևանում և  Էջմիածնում՝ պահանջելով՝ կաթողիկոսի հրաժարականը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր