Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար       Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

15 դեկ 2018 17:20

Թաղումից վերադարձող մարդկանցով լի բեռնատարն անդունդն է ընկել. 18 զոհ, 16 վիրավոր

Նեպալի արևելքում գտնվող Նուվակոտ շրջանում մարդատար բեռնատարն անդունդն է ընկել, ինչի հետևանքով կա առնվաղն 18 զոհ, ևս 16-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, գրում է Kathmandu Post-ը՝ ոստիկանությանը հղումով:
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ի երեկոյան: Գյուղացիների խումբը վերադառնալիս է եղել համագյուղացու թաղումից, սակայն լեռնային ճանապարհի դժվարանցանելի մասում վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի հետևանքով այն դուրս է եկել ճանապարհից և 400 մետր բարձրությունից անդունդն ընկել:
Նեպալի ոստիկանությանը և զինված ուժերին հաջողվել է նույն երեկոյան հասնել դեպքի վայր և դուրս բերել տուժածներին: Նրանցից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է. նրանք այժմ հոսպիտալացված են:
Մինչ այժմ պարզ չէ, թե ընդհանուր առմամբ քանի ուղևոր է եղել բեռնատարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր