Եկեք փակենք գաղտնալսման թեման. Վանեցյան

«Դատական մարմիններում որեւէ մեկը չի կարող հիմնավորել, որ սա իմ խոսակցությունն է: Բայց ես նույն վայրկյանին լրատվամիջոցների ներկայացուցիչների մոտ այդ մասին խոսել եմ: Իմ խոսակցությունների մեջ որեւէ բառ չեմ ասել, որից կարող է երբեւէ ամաչեմ, որեւէ խոսք չի եղել, որը կարող է ինչ-որ բացասական անդրադարձ ունենալ:
Ընդհակառակը՝ գաղտանալսումները լույս սփռեցին այն ամենի վրա, ինչ կատարվում է»,- ասաց նա։ «Ես չեմ ասել մի բառ, որից կարող եմ ամաչել»,- ասաց ԱԱԾ տնօրենը՝ հավելելով, որ հեռախոսային խոսակցությունները սկիզբ են առել այն բանից հետո, երբ Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել քրեական գործի թույլ կողմերի մասին։
«Ես այդ գրառումը տեսել եմ, քոփի արեցի եւ ուղարկեցի մարդկանց, որպեսզի գրառման մեջ արված պնդումները ստուգվեն»,- ասաց նա՝ հորդորելով գաղտնալսման թեման փակել։
«Եկեք գաղտնալսման թեման այսքանով փակենք, քանի որ իմ ցանկացած խոսք եւ պատասխան հետագայում դառնում է ցանկացած մեկնաբանությունների առարկա: Հետո ի՞նչ, որ ԱԱԾ տնօրենին գաղտնալսել են, կամ ԱԱԾ տնօրենին են գաղտնալսել, կամ ձեզ, ի՞նչ տարբերություն, նույն իրավունքները մենք ունենք, որով մեզ օժտել է ՀՀ Սահմանադրությունը»,-ասաց Վանեցյանը: