Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

18 դեկ 2018 09:46

Արդյո՞ք Ծառուկյանը կունեզրկվի և կդատապարտվի՝ ԱԺ-ի Նոր հանձնաժողովների ի հայտ գալուց. «Ժամանակ»

Արդյո՞ք Ծառուկյանը կունեզրկվի և կդատապարտվի՝ ԱԺ-ի Նոր հանձնաժողովների ի հայտ գալուց. «Ժամանակ»«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նոր խորհրդարանի աշխատանքների մեկնարկից հետո ստեղծվելու են երկու խորհրդարանական հանձնաժողովներ, որոնցից մեկը զբաղվելու է ապօրինի հարստացման դեպքերի ուսումնասիրությամբ, իսկ մյուսը՝ Մարտի 1-ի դեպքերով:

Այս հանձնաժողովների ստեղծումը ուղղակի վտանգ է ներկայացնում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և մյուս ապօրինի հարստացածների համար:
Հանձնաժողովի ուսումնասիրության տիրույթում է լինելու Հայաստանի գազմատակարարման ցանցը Ռուսաստանին հանձնելու, դրա դիմաց գազ ստանալու և այն հայ սպառողներին վաճառելու ու առաջացած գումարները յուրացնելու գործարքը, որն իրականացվել է Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում: Ինչպես նաև Երևանի կենտրոնի առավել թանկարժեք հատվածները սեփականաշնորհելու և այդ տարածքներում բիզնեսներ կառուցելու օրինականության հարցը:
Ինչ վերաբերում է Մարտի 1-ի գործով հանձնաժողովին, ապա այդ հանձնաժողովը հիմա կարող է ավելի արդյունավետ աշխատել, եթե նկատի ունենանք, որ պետաիրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովը ղեկավարելու է նախկին Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը, ով ամենալավն է տեղեկացված օլիգարխների և նրանց թիկնազորի մասնակցությանը մարտի 1-ին իրականացված սպանդին»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր