Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

18 դեկ 2018 11:14

Քանի դեռ ուշ չէ.ռուսները Հայաստանին ներգրավում են վտանգավոր խաղի մեջ

Քանի դեռ ուշ չէ.ռուսները Հայաստանին ներգրավում են վտանգավոր խաղի մեջԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր երկրում ամերիկյան բիոլաբորատորիաների «պատճառաբանությամբ» ռուսները Հայաստանին ներգրավում են վտանգավոր խաղի մեջ: Նրանք ուզում են մեզ պարտավորեցնել բացառել օտարերկրյա զորքերի առկայությունը Հայաստանում, ձեռքի հետ էլ սղղացնելով մեր ռուսամոլների կողմից Ռուսաստանն օտար երկիր չհամարելու սովորույթը: Այսպիսի պայմանագիր կնքելը ՌԴ-ի հետ նշանակում է արցախյան հակամարտության հարցում զրկվել Արևմուտքի որևէ աջակցությունից: Իսկ միայն հիմարին հայտնի չէ, որ այդ հարցում ևս Ադրբեջանում ռուսական շահերը գերակա են Հայաստանում ունեցած շահերի նկատմամբ: Հայաստանը կտրուկ պետք է մերժի ռուսների այս պարտադրանքը, քանի որ սրանով փաստորեն կրկնվելու է ղարաբաղյան կլանի դավաճանական գործելակերպը: Մեր երկրում ռուսական լինի, թե մի ուրիշ օտար երկրի ռազմական ներկայություն, անընդունելի և մերժելի է: Ռուսական զորքերը շտապ պետք է հեռացվեն Հայաստանից, քանի դեռ խառնակչություններ չեն սկսվել այս տարածաշրջանում, այլապես հանուն ռուսների մենք նորից էշ նահատակ կդառնանք»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր