Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

18 դեկ 2018 13:47

Վանեցյանի հայտարարությունը՝ լղոզելով փաստերը, բազմաթիվ վտանգներ է պարունակում.

Վանեցյանի  հայտարարությունը՝ լղոզելով  փաստերը,   բազմաթիվ վտանգներ է պարունակում.Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը կոչ արեց փակել գաղտնալսման թեման։ Այս հայտարարությունը բազմաթիվ վտանգներ է պարունակում և ամենամեծ վտանգն այն է, որ այն անում է մի մարդ ում հիմնական ֆունկցիան մեր բոլորի անվտանգությունն ապահովելն է, և նա, չկարողանալով ապահովել իր իսկ անվտանգությունը, փորձում է հարցը փակել ոչ թե քննությամբ, ոչ թե գաղտնալսում իրականացնողներին գտնել, ոչ թե պարզաբանել, թե ինչպես է ինքը դատավորներին հրահանգներ իջեցնում, այլ պարզապես փորձում է այդ խնդիրը լղոզել՝ լրագրողներին հորդորելով։

Նախ, պետք է հիշենք, որ գաղտնալսման հարցը փակելը մեզանից չի կախված, այլ գաղտնալսում իրականացնողներից, ովքեր ժամանակ առ ժամանակ ձայնագրությունների նոր չափաքանակներ են նետում ինտերնետ։ Անգամ երբ գաղնալսման առիթով Արթուր Վանեցյանի աշխատակիցները տարան Yerevan Today-ի համակարգիչները, այս արտահոսքերը չդադարեցին (ի դեպ՝ չնայած դրան, համակարգիչները չեն վերադարձրել)։ Այնպես, որ լրագրողներին ուղղված հորդորով այս հարցը չի փակվի և այնուամենայնիվ պետք է Արթուր Վանեցյանին հորդորել զբաղվել գաղտնալսման բացահայտմամբ, և ոչ թե փորձել այն փակել լրագրողների միջոցով։
Իհարկե, Արթուր Վանեցայանը երևի միակն է, որ այդ ձայնագրություններում դրական լույսի ներքո է ներկայանում։ Ի տարբերություն մնացած երկու գաղտնալսվածներից, նա փորձում է հանդես բերել պետական մտածողություն, և երկրի ղեկավարներին է ներկայացնում նրանց գործողությունների վտանգները երկրի ազգային անվտանության համար։ Այս տեսանկյունից նրա դիրքորոշումը գովելի է, սակայն շանս չի թողնում այն վարկածի համար, թե Նիկոլ Փաշինյանը չիմացության կամ ավելորդ ջղագրգռության պատճառով է հրամայել կալանավորել Խաչատուրովին:
Այդուհանդերձ, Վանեցյանը պնդում է, որ այդ զրույցում հնչեցրած հայտարարությունները արժեք չունեն, և որևէ մեկը չի կարող հիմնավորել, որ իր խոսակցություններն են։
Աղասի Ենոքյան
Tert.am


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր