Կրակոցներ՝ Երևանում, հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է, դեպքի վայրում հայտնաբերվել են կասկածելի իրեր          ՀՀ-ում 65 տարեկանը լրանալուց հետո պաշտոնյան կշարունակի աշխատել       Մեքենան մեծ արագությամբ վարող ու վթարի պատճառ դարձած 19-ամյա տղայի նկատմամբ քրեական վարույթներ են հարուցվել    

19 դեկ 2018 09:46

«Լևի» բազմամիլիարդանոց թալան՝ Ծառուկյանի «Փարավոն»-ում. «Ժամանակ»

«Լևի» բազմամիլիարդանոց թալան՝ Ծառուկյանի «Փարավոն»-ում. «Ժամանակ»«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Փարավոն» հյուրանոցային համալիրի կառուցման համար անհրաժեշտ բոլոր շինարարական նյութերն ու կահավորանքի պարագաները ձեռք են բերվել առանց համապատասխան փաստաթղթերի, այսպես կոչված՝ «լևի»:

Դա տեղի է ունեցել նախկին իշխանությունների հետ սերտ համագործակցության պայմաններում, և արդյունքում օգտվել են ինչպես նախկին իշխանության ներկայացուցիչները, այնպես էլ «Փարավոնի» սեփականատեր Գագիկ Ծառուկյանը: Միակ տուժողը, ինչպես միշտ, եղել է Հայաստանի Հանրապետությունը` չստացած հարկերի տեսքով:
Ըստ մեր աղբյուրի՝ եթե օբյեկտիվ ստուգումներ իրականացվեն, ապա հնարավոր կլինի բացահայտել պետությանը պատճառված բազմամիլիարդանոց վնասներ»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր