Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

20 դեկ 2018 09:46

Մանվել Գրիգորյանի ամենաշքեղ ու էլիտար ԱԺ աշխատասենյակից անհետացել է թանկարժեք խմիչքների տեսականին. «Հրապարակ»

Մանվել Գրիգորյանի ամենաշքեղ ու էլիտար  ԱԺ աշխատասենյակից անհետացել է թանկարժեք խմիչքների տեսականին. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ օրը Մանվել Գրիգորյանի որդին, օգնականը դատարկել են գեներալի ԱԺ աշխատասենյակը, որն ամենաշքեղ ու էլիտար երկսենյականոցներից էր` ԱԺ դահլիճին կից: Ո՞ւմ են տալու այս շքեղ սենյակները, որն ունի հնարավորություն՝ ուղիղ կապով նիստերին հետեւելու, հայտնի չէ: Ո՛չ գորգը, ո՛չ օդափոխիչը չեն «տարհանվել», սակայն գեներալի սենյակից այս ընթացքում անհետացել է թանկարժեք խմիչքների տեսականին։
«Քանի որ խմիչքի գողը գող չէ, հալալ խմեն»,- ասաց Գրիգորյանի իրերի հետեւից եկած հարազատը: Վերանորոգված ԱԺ-ն սպասում է նոր Հայաստանի «կարկառուն» օրենսդիրներին: Միակ չվերանորոգված սենյակն ԱԺ ապագա նախագահի կաբինետն է. ԱԺ ամառային վերանորոգումը սկսելու ժամանակ Արա Բաբլոյանը, որպես մինիմալիստ, չի համաձայնել, որ իր սենյակը եւս վերանորոգվի, եւ այն մնացել է հին վիճակում։ «Արարատը պիտի դիմանա»,- նկատեց մեր աղբյուրը»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր