Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

21 դեկ 2018 09:47

Ծանր փորձություն նոր իշխանության համար. գազի և էլեկտրաէներգիայի թանկացման վտանգը. «Փաստ»

Ծանր փորձություն նոր իշխանության համար. գազի և էլեկտրաէներգիայի թանկացման վտանգը. «Փաստ»Նախքան այդ էլ հնչում էին հավաստիացումներ, որ գազի գնի բարձրացումը բացառված է, սակայն վերջին օրերին հնչող մտքերը, իսկ ավելի շուտ կառավարության կցկտուր պատասխանները ցույց են տալիս, որ բանակցություններում ինչ-որ խնդիր կա:
Ընդհանրապես գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների հարցը բավական բազմաշերտ է այն իմաստով, որ նախկինում, երբ իշխանությունները ընդդիմության դերում էին, անընդհատ թմբկահարում էին այս հարցերը՝ նշելով, որ այս երկու ոլորտներում կան ահռելի չարաշահումներ, եւ դրանք վերացնելու դեպքում հնարավոր է սակագների էական նվազեցում:

Սակայն արդեն իշխանության կարգավիճակում 8 ամսից ավելի աշխատանքը ցույց տվեց, որ կամ նման չարաշահումներ բացահայտվել են, բայց չկա դրանց ընթացք տալու քաղաքական կամք, կա՛մ էլ չեն բացահայտվել՝ կրկին կա՛մ կամքի, կա՛մ էլ պրոֆեսիոնալիզմի բացակայության պատճառով:
Խնդիրն, ընդ որում, հասկանալի պատճառներով ունի աշխարհաքաղաքական երանգ, որովհետեւ թե՛ գազի, թե՛ էլեկտրաէներգիայի դեպքում մենք գործ ունենք ռուսական կազմակերպությունների կամ ռուսական միջավայրը ներկայացնող անձանց հետ:
Երկու դեպքում էլ ստացվում է, որ Հայաստանի համար կենսական ոլորտներում կա ռուսական գերակայություն: Ու այս իմաստով դժվար է մեղադրել նոր իշխանություններին, որ այդ մենաշնորհի դեմ հնարավոր չէ պայքարել նույն այն մեթոդներով, որոնցով, օրինակ, պայքար է գնում երկրի ներսում այս կամ այն չարաշահումների դեմ:
Թե՛ գազի, թե՛ էլեկտրաէներգիայի դեպքում մենք գործ ունենք լայն սոցիալական խոցելիություն ունեցող խնդրի հետ: Իսկ սոցիալական լայն խոցելիության դեպքում արդեն հետաքրքիր չի լինելու, թե ինչու թանկացավ գազը, ինչ քայլերի կամ դրանց բացակայության հետեւանքով: Այս իմաստով նոր իշխանություններն իսկապես ծանր փորձության առաջ են կանգնած»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր