Տեսանյութ.Սկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը          Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին       Ապրիլի 17-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը    

21 դեկ 2018 10:19

Եթե Փաշինյանը փակի բոլոր ԾԻԳ-երը, ՊՈԱԿ-ները՝ կզրկվենք վարկերից,դրսից համագործակցությունը կդադարեցվի.«Հրապարակ»

Եթե Փաշինյանը փակի բոլոր ԾԻԳ-երը, ՊՈԱԿ-ները՝ կզրկվենք վարկերից,դրսից  համագործակցությունը կդադարեցվի.«Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Համաշխարհային բանկը եւ Արժույթի միջազգային հիմնադրամը IMF շատ վատ են ընդունել ԾԻԳ-երի (Ծրագրերի իրականացման գրասենյակ) եւ հիմնադրամների մասին Նիկոլ Փաշինյանի ելույթը, որտեղ նա այդ կառույցներն անվանեց «ատկատներ, կոռուպցիա» սնող՝ կոռուպցիայի ամենամեծ օջախները մեզանում։
Մինչդեռ ԾԻԳ-երի հետ այս կազմակերպությունները ոչ միայն խոշոր ծրագրեր են իրականացնում, այլեւ հսկում են իրենց տրամադրած ֆինանսական միջոցների ծախսերը։ Եվ եթե Փաշինյանը կատարի իր խոստումն ու փակի բոլոր ԾԻԳ-երը, ՊՈԱԿ-ներն ու հիմնադրամները, ապա ոչ միայն մեծ թվով մարդիկ, այդ թվում նաեւ օտարերկրացիներ, կզրկվեն աշխատանքից, այլեւ միջազգային ֆինանսական այս կազմակերպությունների բացասական գնահատականից հետո մեզ կարող են դրսից վարկեր չտալ, տրամադրած վարկերի գումարներն ավելի խստորեն հետ պահանջել, եւ առհասարակ՝ դրսից մեզ հետ համագործակցությունը կդադարեցվի, քանի որ այդ հարցերում ՀԲ-ի եւ ԱՄՀ-ի կարծիքը հաճախ վճռորոշ է լինում։

Մեր տեղեկություններով, այս կառույցների ներկայացուցիչները, մասնավորապես՝ ՀԲ-ի, փորձել են ժամանակ առաջ ընդունելության մտնել ՀՀ վարչապետի մոտ՝ բացատրել, ներկայացնել իրենց գործը, սակայն, ի զարմանս իրենց, մերժվել են»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր