17:20 - Վրաստանը կպահպանի ՌԴ-ից Հայաստան գազի տարանցորդի դերը. վարչապետ Մամուկա Բախտաձե         17:05 - Ջուր չի լինելու      16:50 - Ինչպես են Երևանում պոռնկությամբ զբաղվեղ կանայք բերման ենթարկվում. տեսանյութ    

21 դեկ 2018 16:16

Տեսանյութ.Գյումրիում ռուս կնոջ նկատմամբ բռնաբարության փորձը սուտ մատնությո՞ւն. իրական սիրեկաններին չբացահայտելու համար մեղքը բարդել է Հրաչյա Շահնազարյանի վրա

Տեսանյութ.Գյումրիում ռուս կնոջ նկատմամբ բռնաբարության փորձը սուտ մատնությո՞ւն. իրական սիրեկաններին չբացահայտելու համար մեղքը բարդել է Հրաչյա Շահնազարյանի վրաՀայացք մամուլի ակումբում Գյումրիում ռուս կնոջ նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու դեպքի առթիվ ապօրինի կալանքի տակ գտնվող Հրաչյա Շահնազարյանի շահերի պաշտպան Էդգար Թումասյանը և հայրը՝ Վահիկ Շահնազարյանը խոսեցին քրեական գործի նախաքննության ընթացքում թույլ տրված խախտումների և Հրաչյա Շահնազարյանին ապօրինի կալանքի տակ պահելու մասին:
 
Էդգար Թումասյանը նշեց, որ իր պաշտպանյալի մեղադրանքի հիմքում մինչ այսօր դրված են բացառապես տուժողի հայտարարությունները, որևէ այլ ապացույց չկա. «Տրամադրել ենք մատնահետքերի և արյան նմուշ, մնացել է ստանալ դատագենետիկական փորձաքննության արդյունքները, իսկ տրամադրված՝ հագուստը և այն բաժակը, որով իբրև թե պաշտպանյալս ջուր է բերել այդ կնոջը, որևէ փաստող ապացույց չի հայտնաբերվել։ Մենք վստահ ենք, որ այս փորձաքննության արդյուքնում էլ որևէ համընկնում չի լինելու»,-ասաց փաստաբանը:
Էդգար Թումասյանը նաև տեղեկացրեց, որ այս ընթացքում մի քանի անգամ դիմել է դատարան՝ իր պաշտպանյալին գրավով ազատ արձակելու միջնորդությամբ, սակայն՝ ապարդյուն. «Խափանման միջոցը չփոխելը պատճառաբանվել է այն բանով, որ նա ազատության մեջ  կարող է խոչընդոտել գործի ընթացքին՝ ասենք ճնշում գործադրել հարազատների վրա ցուցմունքների հետ կապված»:
 
Իսկ, թե ի՞նչ դրդապատճառներով է ռուս կինը սուտ մատնություն ներկայացրել, փաստաբանը ասաց, որ չեն կարողանում հասկանալ խնդիրը, քանի որ Հրաչյա Շահնազարյանը և տուժողը իրար հետ առանձնապես շփում չեն ունեցել: Բայց իրենց որոշ բացահայտումների արդյունքում առաջ են քաշել իրենց վարկածը և ներկայացրել դատարանին. «Մեզ  հայտնի ստույգ տվյալներով, տուժողը ամուսնուց գաղտնի հարաբերություններ է ունեցել մի քանի տղամարդու հետ, և հնարավոր է՝ իր իրական սիրեկանին կամ սիրեկաններին չբացահայտելու համար մեղքը բարդել է Հրաչյա Շահնազարյանի վրա»։
 
Հրաչյա Շահնազարյանի հայրը՝ Վահիկ Շահնազարյանն էլ նշեց, որ իրավապահները որդուն փորձել են համոզել իր վրա վերցնել մեղքը, ասել են՝ ներողություն կխնդրես, ու կգնաս. «Որ ասում են իրավիճակ է փոխվել, Գյումրիում չի փոխվել, իրար զանգելով է ամեն ինչ։ Ես մինչև վերջ գնալու եմ, բոլորը պետք է պատասխան տան»:
 
Փաստաբանը նաև նշեց, որ «Իրավական դաշտում պայքարելու տեղ չեն տեսնում, բոլոր միջնորդությունները մերժվում են և իշխանություններին և անձամբ վարչապետի պաշտոնակատարին կոչ արեց նպաստել արդարության վերականգնմանը, իրավապահ մարմիններին օբյեկտիվ գործելու հրահանգ տալ. «Ճիշտ է դուք ասել եք, որ որևէ մեկին չեք զանգի, ոչինչ չեք ասի, բայց արեք այնպես, որ ուրիշներն էլ չկարողանան զանգել և հրամաններ ու պատվերներ տան»,-եզրափակեց Էդգար Թումասյանը:
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր