ՀՀԿ-ում լռություն է.Սերժ Սարգսյանը կանցնի «թոշակի».ինչպե՞ս է գոյատեւելու կուսակցությունը.«Հրապարակ»

«Կարծում եմ` խնդիրը կա, բայց ոչ շատ սուր. Վիգենը զբաղված է «Լույս» հիմնադրամով, Արփինեն, Շարմազանովը դասախոսում են, Վահրամ Բաղդասարյանը նույնպես կրթական համակարգում տեղ կգտնի, Դավիթ Հարությունյանն իրավաբանական ընկերություն է հիմնել, Աշոտյանն էլ կուսակցության գործերով կզբաղվի: Կուսակցությունն այս պահին ունի բավականին անշարժ գույք` 70-ից ավելի գրասենյակներ, որոնց մեծ մասը Երեւանում է։ Վերջին հաշվով, կարող են այդ գրասենյակների տարածքների մի մասը տալ վարձակալության, հոգալ կուսակցության ծախսերը»,- ասաց մեր զրուցակիցը: Ի դեպ, ՀՀԿ Կենտրոն համայնքի գրասենյակը, որը գտնվում է Բուզանդի 1/2՝ Երեւանի քաղաքապետարանին պատկանող շենքում, մինչեւ 2027 թվականը պայմանագիր ունի։ Մինչդեռ Տարոն Մարգարյանն այս շենքում տեղակայված լրատվական կազմակերպությունների հետ պայմանագրերն ընդամենը 2 տարով էր կնքում։
Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում: