Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս          Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել       Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը    

22 դեկ 2018 11:51

Կլինիկայում անչափահաս հիվանդներին բռնաբարելու մեջ կասկածվում է 58-ամյա անեսթեզոլոգ Արմեն Հովհաննիսյանը

Կլինիկայում անչափահաս հիվանդներին բռնաբարելու մեջ կասկածվում է 58-ամյա անեսթեզոլոգ Արմեն ՀովհաննիսյանըՍանկտ-Պետերբուրգի կլինիկայում երեք հիվանդների բռնաբարելու մեջ կասկածվում է ազգությամբ հայ բժիշկը՝ անեսթեզոլոգ, 58-ամյա Արմեն Հովհաննիսյանը։ Դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը՝ երկու ամիս ժամանակով։ Այդ մասին հայտնել է Սանկտ-Պետերբուրգի դատարանների մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Սանկտ-Պետերբուրգի Ադմիրալտեյսկի պողոտայի կլինիկայի 3 հիվանդ ոստիկանություն հաղորդում են ներկայացրել կլինիկայի աշխատակցի կողից իրենց բռնաբարելու մասին։
Նախ գրավոր բողոք է ներկայացրել մի աղջիկ, ով վիրահատվել է կլինիկայում, ապա եւս երկուսը։ Սեռական բռնության ենթարկվածների թվում կան դեռահասներ՝ ծնված 2001 եւ 2002 թթ., եւս մեկը՝ ծնված 1997թ.
Ապշեցուցիչ այս միջադեպը տեղի է ունեցել նույն օրը՝ դեկտեմբերի 19-ին։ Ընդ որում՝ հիվանդները սեռական բռնության են ենթարկվել նարկոզի տակ գտնվելու ժամանակ։
Բուժհաստատության ղեկավարությունը եւս դիմել է իրավապահ մարմիններին։Բժիշկ Հովհաննիսյանը ձերբակալվել է հենց իրաշխատավայրում։ Վերջինս իր մեղքը չի ընդունել։
Փաստինֆո


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր