Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի բաց խոսելը ՝ ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին          Տեսանյութ. Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին.Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ       Պուտինն առանց ջանք խնայելու բանակցել է, որպեսզի դադարեցնի պատերազմը. ՀՀ ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը    

25 դեկ 2018 10:36

Գեներալ Մանվելի տան դռանը հերթեր են գոյանում՝ նրան տեսակցելու համար. գալիս թե՛ Հայաստանից, թե՛ Արցախից. «Հրապարակ»

Գեներալ Մանվելի տան դռանը հերթեր են գոյանում՝ նրան տեսակցելու համար.  գալիս թե՛ Հայաստանից, թե՛ Արցախից. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Զանգե՞լ է Մոսկվայում բուժման կուրսեր անցնող Սեյրան Սարոյանն իր երբեմնի ընկերոջը՝ Մանվել Գրիգորյանին՝ հարցրինք գեներալի օգնական Գևորգ Ստեփանյանին։ «Ոչ, չի զանգել»։ Իսկ առաջիկայում Սարոյանը կվերադառնա՞ Հայաստան։ «Պարոն Սարոյանը բուժման ընթացքի մեջ է, և հայտնի չէ, թե երբ կավարտի ու կվերադառնա»։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի կալանքից հետո նրա վաղեմի ընկեր Սեյրան Սարոյանն առաջին դատապարտողներից մեկն էր, ինչի համար հետագայում, ըստ լուրերի, զղջում էր, ու նաև դա էր պատճառը, որ մոտ մեկ ամիս առաջ Հայաստան էր եկել և Նիկոլ Փաշինյանից հանդիպում խնդրել, որ բարեխոսի Մանվել Գրիգորյանի ազատ արձակման հարցով։ Սակայն այդ օրերին խոսում էին, որ հանդիպումն անպտուղ է անցել։
Ի դեպ, Մանվել Գրիգորյանն ազատ արձակվելուց հետո մինչև երեկ գտնվում էր Արշալույսի իր կալվածքում, որը խոստացել է նվիրաբերել պետությանը։ Նրա մտերիմները վստահեցնում են, որ նրա տան դռանը հերթեր են գոյանում՝ տեսակցելու են գալիս թե՛ Հայաստանից, թե՛ Արցախից, թեև խուսափում են անուններ տալուց»։
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր