Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ՝ առաջին տիկնանց միջոցառմանը մասնակցելու          ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով       «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 10 մետր գլորվելով, հայտնվել այգում    

25 դեկ 2018 19:00

Կորպորատիվից հետո վերականգնվելու հինգ պարզ միջոց

Ամանորի շեմին կորպորատիվ երեկույթներին ամեն ինչ կարող է պատահել, սակայն դրանից հետո վերականգնվել է պետք:
Նախ՝ դրա համար անհրաժեշտ է երկարատև և խորը քուն, եթե անգամ այնքան էլ շատ ալկոհոլ չեք օգտագործել:
Ֆրուկտոզան օգնում է արագացնել ալկոհոլային խմիչքների նյութափոխանակությունը, ուստի եթե չարաշահել եք ոգելիցը, ուշադրություն դարձրեք ֆրուկտոզայով հարուստ մթերքներին՝ խաղող, թուզ, սև սալոր:
Քրտնել է պետք: Եթե երկույթից հետո գլխացավ չունեք, կարող եք մարմնամարզությամբ զբաղվել:
Կոճապղպեղը շատ լավ միջոց է ալկոհոլի դեմ: Այն օգնում է ստամոքսի խանգարման դեպքում:
Խումարի դեմ պայքարի լավագույն միջոցը բարձր կալորիականությամբ ուտելիքն է՝ չիզբուրգերը կամ հոթ դոգը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր