Իսկական քաոս. վերից վար ոչ ոք գործ չի անում,ում դիմեն, ոչ ոք ոչինչ չգիտի. «Իրատես»
![Իսկական քաոս. վերից վար ոչ ոք գործ չի անում,ում դիմեն, ոչ ոք ոչինչ չգիտի. «Իրատես» Իսկական քաոս. վերից վար ոչ ոք գործ չի անում,ում դիմեն, ոչ ոք ոչինչ չգիտի. «Իրատես»](https://hayacq.com/uploads/posts/2018-12/medium/1545804862_karavarutyun-18.10.2018.3.jpg)
Այս շրջապտույտի մեջ քաղաքացին գտնում է իր միակ «փրկչին», նամակ է գրում կառավարության ղեկավարին։ Բայց ո՞ւր էր, թե դրանով խնդիրը կարգավորվեր. կառավարությունում էլ տեսնում են, թե որ ոլորտին է առնչվում հարցը, միանգամից վերահասցեագրում են նամակն այդ նախարարություն։ ՈՒ այստեղ էլ աշխատում է հին, արդեն ծանոթ, միմյանց վրա գցելու փորձված մեխանիզմը։ Ժամանակավոր պաշտոնակատարներն անցած 7-8 ամիսներին էին ժամանակավորի կարգավիճակում, էլ ուր մնաց հիմա, երբ կառավարության ու խորհրդարանի միջեւ տվայտում են։
Տարբեր գերատեսչություններից հաճախ են մեզ ահազանգում, թե ինչ անվերահսկելի, բարձիթողի վիճակ է իրենց մոտ, վերից վար ոչ ոք գործ չի անում։ Անցած ամիսներին խանգարողը հակահեղափոխականներն էին, հիմա՞ ով է խանգարում։ Բանից պարզվում է` գործ անելու համար «տանը մարդ չկա», բոլորը մեկ մարդու ճարտար խոսքի վրա են հույսները դրել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: