Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

28 դեկ 2018 12:54

Ինչ է սպասվում Երեւանում հեռացող տարվա վերջին եւ սկսվող տարվա առաջին օրերին

Ինչ է սպասվում  Երեւանում հեռացող տարվա վերջին  եւ սկսվող տարվա առաջին օրերինԴեկտեմբերի 31-ին եւ Ամանորի առաջին օրը, այդ թվում՝ ամանորյա գիշերը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարեւելյան 3-8 մ/վրկ:
«Հայպետհիդրոմետի» տեղեկացմամբ՝ դեկտեմբերի 31-ին Շիրակում եւ Արագածոտնի լեռներում գիշերը սպասվում է -10-15, ցերեկը՝ -5-8, իսկ հունվարի 1-ի գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -5-8:

Կոտայքի եւ Վայոց ձորի լեռներում, ինչպես նաեւ Սեւանա լճի ավազանում դեկտեմբերի 31-ի գիշերը սպասվում է -9-14, ցերեկը՝ -5-8, իսկ հունվարի 1-ի գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -5-8:
Դեկտեմբերի 31-ին օդերեւութաբանները Կոտայքի նախալեռներում կանխատեսում են գիշերը՝ -6-8, ցերեկը՝ -2-4, իսկ հունվարի 1-ի գիշերը՝ -5-7, ցերեկը՝ -2-4:
Դեկտեմբերի 31-ին Լոռիում գիշերը սպասվում է -10-14, ցերեկը՝ -3-6, իսկ հունվարի 1-ի գիշերը՝ -6-10, ցերեկը՝ -3-6:
Տավուշում դեկտեմբերի 31-ի գիշերը սպասվում է -5-9, ցերեկը՝ 0-3, իսկ հունվարի 1-ի գիշերը՝ -2-6, ցերեկը՝ 0-3:
Դեկտեմբերի 31-ին Արագածոտնի նախալեռներում սպասվում է գիշերը՝ -5-7, ցերեկը՝ 0-2, իսկ հունվարի 1-ի գիշերը՝ -2-5, ցերեկը՝ 0-2:
Արարատում, Արմավիրում եւ Վայոց ձորի նախալեռներում դեկտեմբերի 31-ի գիշերը սպասվում է -5-7, ցերեկը՝ 0-2, իսկ հունվարի 1-ի գիշերը՝ -2-4, ցերեկը՝ 0-2:

Դեկտեմբերի 31-ին Սյունիքի հովիտներում գիշերը սպասվում է -4-7, ցերեկը՝ +2+5, իսկ հունվարի 1-ի գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +2+5:
Սյունիքի նախալեռներում դեկտեմբերի 31-ի գիշերը օդերեւութաբանները խոստանում են -7-12, ցերեկը՝ 0-4, հունվարի 1-ի գիշերը՝ -5-8, ցերեկը՝ 0-4:
Դեկտեմբերի 31-ի գիշերը Լեռնային Ղարաբաղում կլինի -5-8, ցերեկը՝ 0+3, հունվարի 1-ի գիշերը՝ -2-6, ցերեկը՝ 0+3:  

Օդերեւութաբանների տեղեկացմամբ՝ Երեւանում հեռացող տարվա վերջին օրը եւ սկսվող տարվա առաջին օրը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ի գիշերը մայրաքաղաքում սպասվում է -5-7, ցերեկը՝ 0-2, իսկ հունվարի 1-ին՝ գիշերը՝ -2-4, ցերեկը՝ 0-2:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր