13:05 - Տեսանյութ. Մեռնիմ ջանիդ, Փաշինյան ջան, ձեռքիս հացը կերել ես.2 ամսի ա սոված կմեռնեմ         13:02 - 17-ամյա տղան հոսանքահարման հետևանքով մահացել է. նա եղել է հոր վարած ГАЗ 53 մակնիշի՝ խոտով բարձված բեռնատարի վրա      12:40 - Առեղծվածային հիվանդության պատճառով տղամարդու դեմքը երեք անգամ մեծացել է    

28 դեկ 2018 13:30

Այս մարդն իր ձախողումները փորձում է քողարկել աննպատակ լայվերով,գնացել էիր ինչի՞ց է խոսել, եղանակի տեսությունի՞ց

Դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի մանրամասները Փաշինյանը ներկայացրեց իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանդիպման ընթացքում Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ որևէ քննարկում չեն ունեցել, ասաց, որ գազի թեմայի հետ կապված որոշում չկա, և գազի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն աշխատանքային կարգով, իսկ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ունեցել են կարճ քննարկում։ Փաշինյանը հավելեց, որ կարճ խոսակցություն է տեղի ունեցել նաև կազմակերպության դաշնակցային էության և բովանդակության վերաբերյալ:

Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, թե քննարկվել է երկկողմ և բազմակողմ հարաբերություններին վերաբերող հարցերի շատ լայն շրջանակ։
Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը 168.am-ի հետ զրույցում ընդգծեց՝ վարչապետի պաշտոնակատարի հայտարարությունը ցույց է տալիս, որ այս 8 ամսվա ընթացքում Փաշինյանը, որի թիմը նաև ստացել է բացարձակ մեծամասնություն պառլամենտական ընտրությունների արդյունքում, և որի հետ ժողովուրդը հույսեր է կապել, դեռևս չի գիտակցում պետության համար ամենակարևոր մարտահրավերները։
«Այսօր երկու կարևոր մարտահրավեր կա՝ Արցախի հարց և անվտանգություն և Հայաստանի տնտեսության զարգացում, որն ուղղակիորեն կապված է գազի գնի հետ։ Եթե Մամեդյարովի և Ալիևի հայտարարությունների, սահմաններում լարվածության արդեն մեծանալու ֆոնի վրա Փաշինյանը գնացել է մեր դաշնակից երկրի նախագահի հետ հանդիպման, որը նաև համանախագահ երկրներից մեկն է, ու Արցախից բան չի խոսել, բա ինչի՞ց է խոսել, եղանակի տեսությունի՞ց, որ այսօր առաջին ձյունն է լինելու։

Այդ մարդը կամ չի պատկերացնում իր պաշտոնի կարևորությունը, որ ինքը Հայաստանի թիվ մեկ պաշտոնյան է, կամ էլ իր ձախողումները փորձում է քողարկել աննպատակ լայվերով։ Էլ խորհրդարանում ՀՀԿ-ն չկա, որ խանգարի, որ ասեք՝ դուք եք մեղավոր։ Եթե ինքը լիներ պատգամավոր, Նոր տարուց առաջ գնային Մոսկվա ու Հայաստանի համար կարևոր հարցերի մասին ոչինչ չխոսեին, ամբողջ օրը միտինգ կաներ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։
Նա նկատեց՝ նախկինում Փաշինյանն անընդհատ ասում էր, թե գազը թանկ է, հիմա վարչապետ է, ինչո՞ւ չի էժանացնում.
«Մարդիկ սպասում են, որ Փաշինյանը գազը էժանացնի, եթե նա գազը չէժանացրեց, ուրեմն՝ խաբեբայություն է արել, սուտ մեղադրել է նախկին իշխանություններին։ Հիշեք իր ելույթները։ Բա էդ թիվ 1 բորտը նստում ու հպարտ սելֆի էր անում, ասում էր՝ գնում եմ Մոսկվա. գնացիր, Նիկոլ ջան, ի՞նչ էղավ, որ գնացիր ու բան չբերեցիր, դատարկ գրպանով ո՞ւր ես եկել, ախպեր ջան, ոչ մի բան չես բերել։ Սուտ լուրեր էին տարածում, թե գազի գինը բարձրանալու է, որ չբարձրացնեն, ասեն՝ Փաշինյանի աշխատանքի արդյունքում գազը չթանկացավ։ Այդ Գյուլնազ տատիկի հեքիաթները ձեզ պահեք։
Ընդդիմություն եղած ժամանակ Փաշինյանն առավոտից երեկո մեզ քննադատել է՝ 100 տոկոս տվել եք «Գազպրոմին», էս եք արել, էն եք արել, հիմա դու եկել, ախպեր ջան, 8 ամիս է՝ իշխանություն ես։ Ժողովուրդ ջան, պահանջեք, թող Փաշինյանը գազի գինն իջեցնի, ոչ թե նույնը մնա»։
Դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ Էդուարդ Շարմազանովը հետևյալն ասաց. «Դու ասում էիր՝ կախարդական փայտիկ ունես, թռիչքային զարգացում է լինելու, գազի գնի նույնը մնալով՝ թռիքային զարգացում չի լինում, պետք է գինն իջեցնես։ Արցախի հարցում ավելի լավ լուծումներ բերե՞լ ես, քան մեր լուծումներն են եղել։ Բա էլ ինչո՞ւ ես գնացել այնտեղ, այդ լայվ մտնելու իմաստը ո՞րն էր, որ ասեիր՝ Պուտինին բարևե՞լ ես»։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր