Բացառիկ դեպք․65-ամյա կինը երկրորդ անգամ մայր է դարձել․ երեխայի հայրը 80 տարեկան է
Հնդկաստանում 65-ամյա կինը երկրորդ անգամ մայր է դարձել՝ դառնալով երկրի ամենատարեց ծննդկանը, որն ինքնուրույն է լույս աշխարհ բերել իր երեխային, այլ ոչ արհեստական բեղմնավորման ճանապարհով:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, երեխայի հայրը 80 տարեկան է: Կինը 8 տարի առաջ որդի է ունեցել:
Բժիշկները պատմել են, որ մայրն ու երեխան իրենց լավ են զգում, նրանք լիովին առողջ են եւ շուտով դուրս կգրվեն հիվանդանոցից: Մասնագետները փաստում են, որ սա բացառիկ դեպք է, որին բժշկական պրակտիկայում շատ հազվադեպ են հանդիպում: