Թող զենք տան,մենք մեր հողը կպահենք.Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի          Միակ խոչընդոտը ԼՂ-ն էր.Հիմա ՀՀ-ն այլևս չի պնդում, որ Ղարաբաղը որևէ առումով հիշատակվի       Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է դելիմիտացված համարել․ Ալիև    

29 դեկ 2018 10:05

Նախկին զինծառայողները դժգոհ են. 5 մլն դրամով հնարավոր չէ բնակարան գնել.Փաստաբան

Նախկին զինծառայողները դժգոհ են. 5 մլն դրամով հնարավոր չէ բնակարան գնել.Փաստաբան5 մլն դրամով հնարավոր չէ բնակարան գնել, նախկին զինծառայողները դժգոհ են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Նորայր Նորիկյանը՝ անդրադառնալով նախօրեին կառավարության կայացրած որոշմանը:
Նա, մասնավորապես, գրել է.

«ՀՀ Կառավարության կողմից երեկ ընդունված թիվ 1535-Ն որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացվել է 5 միլիարդ 705 միլիոն ՀՀ դրամ՝ զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող, սահմանված կարգով 2018թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ հաշվառված, սակայն զինվորական ծառայության ընթացքում սեփականության իրավունքով անհատույց բնակարան չստացած եւ առողջության կամ տարիքի կամ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով: 
Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի կողմից հայտնվել է, որ 2018 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ սահմանված կարգով` բնակարանային պայմանների կարիքավոր ճանաչված եւ ՀՀ պաշտպանության նախարարություն ներկայացված ցուցակների հիման վրա բնակհաշվառման հերթացուցակներում ընդգրկված են թվով 1141 նախկին զինծառայողների ընտանիքներ, որոնցից 326-ը՝ Երեւան քաղաքում: 
Ստացվում է, որ յուրաքանչյուր նախկին զինծառայողի հատկացվելու է 5 միլիոն դրամ՝ իր բնակարանային խնդիրը լուծելու համար:
Նախկին մի քանի զինծառայողների կողմից ստացել ենք ահազանգ, որ կայացված որոշումը չի լուծելու իրենց խնդիրը, ավելին, այդ գումարով իրենք չեն կարողանալու գնել բնակարաններ:
Ակնհայտ է, որ այս քայլով կառավարությունը փորձել է մեղմել նշված սոցիալական խմբի առջեւ ծառացած խնդիրները, սակայն դատելով արձագանքներից, այն չի լուծելու խնդիրը:
Ակնհայտ է, որ 5 միլիոն դրամով որեւէ մեկն այսօր չի կարող բնակարան գնել ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում:
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը, «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված, սակայն սույն օրենքի 65-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ սեփականության իրավունքով անհատույց բնակարան չստացած զինծառայողների համար պահպանվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին սեփականության իրավունքով անհատույց բնակարան ստանալու իրավունքը: Սույն մասում նշված զինծառայողները կարող են սույն օրենքի 65-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրվանից հետո հրաժարվել սույն մասով սահմանված իրավունքից եւ օգտվել սույն օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված նպատակային ծրագրերից:
Վերը նշվածից հետեւում է, որ պետությունը օրենսդրորեն ստանձնել է պարտավորություն՝ պետական բյուջեի միջոցների հաշվին սեփականության իրավունքով անհատույց բնակարան տրամադրել վերը նշված նախկին զինծառայողների ընտանիքներին:
Թեեւ ողջունելի է, որ ՀՀ կառավարությունը փորձում է լուծել այս լուրջ խնդիրը, սակայն ակնհայտ է, որ երեկ կայացված որոշումը հակասում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներին:
Ուստի, հետագա բարդություններից խուսափելու, նախկին զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրներին ամբողջական լուծում տալու նպատակով, առաջարկում եմ կառավարությանը՝ վերանայել կայացված որոշումը»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր