ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

29 դեկ 2018 19:10

Նեխուրը՝ արյան բարձր ճնշման դեմ

Շատերն են տառապում արյան բարձր ճնշման պատճառով: Ամերիկայում մոտ 76.4 միլիոն չափահաս տառապում է այս խնդրով:  Արյան բարձր ճնշումը կարող է բարձրացնել սրտի կաթվածի ռիսկը:
Այս ամենի դեմ պայքարի հրաշալի միջոց է առաջարկում  justnaturallyhealthy կայքը: Նեխուրը լավագույն լուծումն է, որը կարող եք գտնել ձեր խոհանոցում:  Նեխուրի հյութը պարունակում է 3-n-butylphtalide կամ phthalide, որը լավացնում է բանջարեղենի համն ու հոտը:  phthalide-ը հանգստացնում է արյան անոթների պատերի մկանները: Այսպիսով, իջնում է նաև արյան ճնշումը:
Նեխուրի հյութը ՝ արյան բարձր ճնշման դեպքում
Բաղադրություն
2 ճյուղ նեխուր
Կես ճակնդեղ
2 գազար
Կես կանաչ խնձոր
Կիտրոն
Բոլոր բաղադրիչները հարեք և վայելեք այս համեղ ու օգտակար ըմպելիքը:
Նեխուրի հյութի օգտակար հատկանիշները
Թթվայնություն. Այս հրաշալի հյութի մեջ առկա կարևոր հանքանյութերը կարգավորում են արյան pH-ը՝ չեզոքացնելով թթվայնությունը:
Մարզիկների համար. Նեխուրի հյութը հետմարզանքային հրաշալի տոնիկ է, որը  փոխարինում է կորցրած էլեկտրոլիտներին և ջրով է սնուցում օրգանիզմը:
Քաղցկեղ.  հայտնի է, որ նեխուրը պարունակում է հակաքաղցկեղային տարրերի առնվազն 8 տեսակ: Օրինակ՝ ացետիլինիքսը, որը դադարեցնում է քաղցկեղածին բջիջների զարգացումը :
Խոլեստերին. այս համեստ բանջարեղենն արդյունավետ կերպով իջեցնում է արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը:
Աղիի և ստամքոսի քաղցկեղ.  ֆիտոքիմիական տարրերը կանխարգելում են աղիների և ստամոքսի քաղցկեղի ձևավորումն ու զարգացումը:
Բորբոքումներ. պոլիացետիլենը, որն առկա է նեխուրի բաղադրության մեջ, հրաշալի կերպով հանգստացնում է  ռևմատոիդ արթրիտի բորբոքումները, օստեոպարոզը, ասթման և բրոնխիտը:
Երիկամների աշխատանքը. նեխուրը լավացնում է երիկամների աշխատանքը, այն դուրս է բերում ավելորդ տոքսինները: Նեխուրը նաև հրաշալի կերպով արգելակում է երիկամային քարերի առաջացումը:
Իջեցնում է արյան բարձր ճնշումը. մեկ շաբաթ շարունակ ամեն օր նեխուրի հյութ խմելով՝ կնվազեցնեք արյան ճնշումը: Ֆտալիդ կոչվող տարրը հանգստացնում է անոթների պատերի մկանները, լայնացնում անոթներն ու թույլ է տալիս, որպեսզի արյունը հանգիստ հոսի: Լավագույն արդյունքի հասնելու համար, մեկ շաբաթ խմեք հյութը, ապա 3 շաբաթ դադար տվեք, և սկսեք կրկին:
Նյարդային համակարգ. նեխուրի հյութի մեջ առկա ալկալինային հանքանյութերը հանգստացնում են նյարդային համակարգը:
Ազատում է ավելորդ քաշից. օրվա ընթացքում հաճախ նեխուրի հյութ խմեք: Այն օգնում է ազատվել քաղցրի հանդեպ ունեցած թուլությունից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր