Տեսանյութ.Սկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը          Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին       Ապրիլի 17-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը    

07 հուն 2019 12:13

Տեսանյութ.Ադրբեջանցի կասկածյալների անուն-ազգանունները դարձել են հայկական անուններ

Տեսանյութ.Ադրբեջանցի կասկածյալների անուն-ազգանունները դարձել են հայկական անուններԿարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ տեղի ունեցած դանակահարության դեպքին, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս երեքը վիրավորվել են, ուշագրավ անդրադարձ է կատարել ղազախական «ԲԱՍԵ» հեռուստաալիքը:
Ռեպորտաժի հեղինակն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում այն փաստին, որ կասկածյալների ինքնությունը հունվարին 2-ին և 3-ին արմատապես տարբերվել է: Մասնավորապես, հունվարի 2-ին նշվել են ադրբեջանցիների անուն-ազգանուններ, մինչդեռ հաջորդ օրը ենթադրյալ հանցագործների անուն-ազգանունները դարձել են հայկական:
Ռեպորտաժում նշվում է, որ Ղազախստանի հայկական համայնքը բավական ակտիվ է տարբեր ոլորտներում, սակայն հայերի կողմից ղազախների նկատմամբ ագրեսիվ վարքի դրսևորում երբևիցե չի նկատվել:
Հայտնի է, որ դանակահարության գործով երեք մարդ է կալանավորվել: Կարագանդայի շրջանային դատարանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Սոխակ Մալխասյանի, Թորգոմ Մալխասյանի և Կաիր Նադիրբեկովի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:
«Նրանց կալանավորել են 2 ամսով: Բացի այդ, կասկածյալ Նարեկ Գուրուրյանի նկատմամբ, որը թաքնվել է իրավապահ մարմիններից և հետախուզման մեջ է գտնվում, նույնպես որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը»,- ասվում է դատարանի մամուլի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ երեք կասկածյալներին այսօր տեղափոխել են քննչական մեկուսարան:
Ոչ սթափ վիճակում գտնվող տղամարդկանց խումբն Ամանորի գիշերը ծեծկռտուք է սարքել ռեստորանի մոտ, ինչի հետևանքով մեկ զոհ է գրանցվել:
Մեկ այլ աղբյուրի հաղորդմամբ՝ կռիվը ծագել է երկու խմբի միջև և ազգամիջյան բախման բնույթ չի կրել:
Տեսանյութ.Ադրբեջանցի կասկածյալների անուն-ազգանունները դարձել են հայկական անուններ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր