Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի բաց խոսելը ՝ ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին          Տեսանյութ. Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին.Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ       Պուտինն առանց ջանք խնայելու բանակցել է, որպեսզի դադարեցնի պատերազմը. ՀՀ ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը    

07 հուն 2019 17:05

Մանկապարտեզներից մեկում դանակով երեխաների վրա են հարձակվել

Մանկապարտեզներից մեկում դանակով երեխաների վրա են  հարձակվելՉինաստանի հարավում մանկապարտեզի վրա հարձակում գործած և 12 երեխայի դանակով վիրավորած տղամարդը մահապատժի է ենթարկվել, գրում է Reuters գործակալությունը:
Գործակալությունը նշում է, որ Չինաստանում դաժան հանցագործությունները հազվադեպ բնույթ են կրում, սակայն վերջին տարիներին դանակով ու կացնով հարձակումների մի շարք դեպքեր են գրանցվել, որոնցից շատերի թիրախը մանկահասակ երեխաներն են:
Հայտնի է, որ տղամարդը 2017թ.-ի հունվարին բանջարեղեն կտրատելու դանակով ներխուժել էր մանկապարտեզ, որպեսզի վրեժ լուծեր իր կյանքի ոչ ցանկալի ընթացքի և հարևանի հետ ունեցած վիճաբանության համար: Բարեբախտաբար, երեխաներից ոչ մեկը չի զոհվել:
Քին ազգանունով հանցագործի մահապատիժն ի կատար է ածվել երկու օր առաջ՝ Չինաստանի գերագույն դատարանի կողմից որոշումը հաստատվելուց հետո:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամենաշատ մահապատիժներն իրականացվում են Չինաստանում՝ չնայած այն բանին, որ երկիրը փորձում է կրճատել տարեկան մահապատժի ենթարկվողների թիվը: Անցած տարվա դեկտեմբերին գերագույն դատարանի դատավորներից մեկը մահապատժին կողմ էր արտահայտվել՝ պատճառաբանելով, որ Չինաստանը չի կարող մահապատիժը վերացնել, քանի որ դա պատժի այդ ձևին հավանություն տվող հանրության շրջանում կարող է մեծ զայրույթ առաջացնել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր