Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

08 հուն 2019 15:07

Հրացանով կրակոցներ է արձակել. կան վիրավորներ

Հրացանով կրակոցներ է արձակել. կան վիրավորներՀունվարի 5-ին` ժամը 23.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն Արարատ քաղաքի մի բնակչից հաղորդում էր ստացվել, որ զենք են բարձրացրել իրենց վրա, կան վիրավորներ: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության պաշտոնական կայքից:
Մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 23.30-ի սահմաններում Արարատ քաղաքի ոսկու կորզման ֆաբրիկայի շենքերից մեկի հարակից տարածքում, մի քաղաքացի «Տոյոտա Պրադո» մեքենայի միջից որսորդական ողորկափող հրացանով կրակոցներ է արձակել քաղաքացիների ուղղությամբ, ինչի հետևանքով մի հոգի ոտքի շրջանում ստացել է հրազենային վնասվածք:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 12 մմ. տրամաչափի որսորդական հրացանի փամփուշտի 2 պարկուճ։
Ոստիկանները պարզել են կրակոցներ արձակած անձի ինքնությունը և ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական ու որոնողական միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ: 
Նշանակվել են փորձաքննություններ:
Հարուցված քրեական գործի շրջանակներում հունվարի 7-ին՝ ժամը 22.30-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ կասկածյալը՝ 1992 թ. ծնված Ժորա Գ.-ն, «Զվարթնոց» օդանվակայանից բաժին է բերման ենթարկվել և ներկայացվել Վեդիի քննչական բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան և հրացանը հայտնաբերելու ուղղությամբ:
Ժորա Գ.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր