22:00 - Օրվա խորհուրդ. Հունվարի 17         21:30 - Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը 4 ժամ տևեց․ ի՞նչ են քննարկել      21:10 - «Սուրբ Աստվածամայր»-ի մեկնաբանությունը երեկ տեղի ունեցած՝ երեխայի մահվան դեպքի հետ կապված    

08 հուն 2019 20:30

Աջ ղեկով մեքենաների ներմուծման հետ կապված նոր նախագիծ է մշակվել

ՀՀ պետական կառավարման շահագրգիռ մարմինների և «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ շարունակվող քննարկումների արդյունքում մշակվել է « Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այս մասին հայտում է e-draft.am -ը:
Նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռնվի  ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, որոնց  ձեռք բերման համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը ՀՀ տարածք ներմուծել մինչև 2019 թվականի ապրիլի 1-ը:
Ավելի վաղ՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն առաջարկել էր աջ ղեկով մեքենաների ներմուծման երեք տարբերակ․
1.Մեքենան ներմուծել որպես ո՛չ տրանսպորտային միջոց:
2. Ընտրել տարանցիկ ճանապարհ, որը չի արգելվում օրենքով, և տարբերակ:
3. Տալ մեկ տարի ժամանակ, որպեսզի ներմուծվող ավտոմեքենաները հնարավոր լինի վերասարքավորել և դարձնել ձաղ ղեկով։ 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր