Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

09 հուն 2019 12:53

«Կարմիր վզկապներն» ընդդեմ «Դեղին ժիլետների»

 «Կարմիր վզկապներն» ընդդեմ «Դեղին ժիլետների»
Այդ շարժումը ստեղծվել է որպես բողոք «Դեղին ժիլետների» շարժման մասնակիցների շարունակական ջարդերի ու մայրուղիների փակման դեմ
«Կարմիր վզկապների» շարժումը, որ ձևավորվել է Ֆրանսիայում ի նշան բողոքի «Դեղին ժիլետների» շարժաման մասնակիցների կատարած շարունակական ավերածությունների ու մայրուղիների փակման դեմ, զորակցել է Փարիզում ցույց կազմակերպելու նախաձեռնությանը: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ֆեյսբուքյան հաղորդագրությանը հունվարի 27-ին Փարիզում «Ազատությունների հանրապետական երթ» իրականացնելու մասին: «Ես միավորեցի ուժերը «Կարմիր վզկապների» շարժման հետ, որպեսզի կազմակերպեմ այդ իրադարձությունը»,- ասվում է «Ստոպ. բավական է» էջում, որ դեկտեմբերի կեսին ֆեյսբուքում բացել է Լորան անունով օգտատերը: Նա նշել է, որ մայրաքաղաքի ոստիկանության հետ համաձայնեցրել է թեմատիկ երթի անցկացումը հունվարի 27-ին Հանրապետության հրապարակից մինչև Բաստիլի հրապարակը և զգուշացրել է, որ այդ ցույցը տեղի է ունենալու իրավապահ մարմինների աշխատակիցների հսկողությամբ: Թուլուզցի ինժեները (այդպես է իրեն ներկայացնում օգտատերը) որոշել է նման ցույց կազմակերպել Էմանուել Մակրոնի ելույթից հետո:
Երկրի ղեկավարն այդ օրը հայտարարեց «Դեղին ժիլետների» շարժման մի քանի առանցքային պահանջների բավարարման մասին, սակայն շարժման մասնակիցները հայտարարեցին, որ կշարունակեն փողոց դուրս գալ, իսկ նրանց կարգախոսները հարկերի իջեցման մասին փոխարինվեցին քաղաքական բնույթի վերջնագրերով: Սկզբում նա իր նախաձեռնությունն անվանել էր «Երթ ի պաշտպանություն Էմանուել Մակրոնին և հանրապետությանը», սակայն հետագայում փոխեց անվանումը՝ հայտնելով, որ պաշտպանում է ոչ թե անձամբ Մակրոնին, այլ առհասարակ երկրի ղեկավարին և իշխանության ինստիտուտներին: «Կարմիր վզկապները» «Դեղին ժիլետների» հակատիպը չեն, նրանց պահանջներն արժանի են պաշտպանության,- մեջբերում է Le Figaro թերթը «կարմիրվզկապավորների» ներկայացուցիչ Թեո Պուլարի խոսքը:- Դա նախևառաջ քաղաքացիական երթ է՝ կոչված հավաքելու ավելի շատ մարդկանց, քան մեր շարժման մասնակիցները»: Ներկայումս տվյալ իրադարձությանը նվիրված ֆեյսբուքյան էջը ստացել է շահագրգիռ քաղաքացիների 23 հազար արձագանք, ընդ որում 8 հազար մարդ ցանկություն է հայտնել մասնակցել դրան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր