Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

09 հուն 2019 15:14

Չէի կարող չանդրադառնալ​, բարձրագույն դատական խորհուրդը շարունակում է զարմացնել.Արփինե Հովհաննիսյան

Գրառումս համարեք մասնագիտական, ոչ թե քաղաքական դիտարկում։ Այս հարցին չէի կարող չանդրադառնալ, հատկապես, որ այն հոգեհարազատ է իմ առաջիկա գործունեությանը: Բացի այդ, ես խորհրդարանում կողմ եմ քվեարկել ԲԴԽ անդամների թեկնածությանը, հետևաբար չեմ կարող նրանց գործունեությանը նաև այդ տեսանկյունից չմոտենալ: Դատավորների նշանակման և առաջխաղացմանը վերաբերող մի շարք միջազգային փաստաթղթերում ավելի քան հստակ է, որ դատավորների նշանակման համար պատասխանատու մարմինները, մեր դեպքում՝ Բարձրագույն դատական խորհուրդը պետք է ներկայացնի, հրապարակի և գործադրի այնպիսի օբյեկտիվ չափանիշներ, որոնցով կապահովվեն դատավորների նշանակումը և առաջխաղացումը նրանց որակավորման, անաչառության, կարողությունների և արդյունավետության հիման վրա։ Մինչդեռ Խորհրդի վերջին որոշումները առաջացնում են մի շարք հարցեր, թե արդյոք այն գործում է այդ օբյեկտիվ չափանիշների հիման վրա, թե ոչ։
Ինձ համար առնվազն անհասկանալի է, թե ինչու չեն ընտրվում Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանի և Թամարա Շաքարյանի նման պրոֆեսիոնալները։ Ինչքան էլ, որ որոշումները ընդունվեն խորհրդի անդամների ներքին համոզմունքի հիման վրա, ամեն դեպքում նաև հանրության մոտ չպետք է կասկածներ առաջանան, թե արդյոք պահպանվել են վերոգրյալ չափանիշները, թե ոչ։ Մասնագիտական հանրությունը շատ լավ գիտի ինչպես Խորհրդի կողմից հավանություն ստացած, այնպես էլ չստացած թեկնածուների կարողությունները։ Ինքս էլ ուշիուշով հետևելու եմ թեկնածուների հետագա գործունեությանը և չեմ խորշելու հաջորդիվ անդրադառնալու նրանց գործունեությանը։ Այս պահին ես ուղղակի բարձրաձայնում եմ իմ և մասնագիտական հանրույթի շատ ներկայացուցիչների մտահոգությունները։ Եթե նույնիսկ վերացարկվենք կոնկրետ մարդկանցից և թեկնածուներից, հստակ չէ նաև այն, թե ինչպես է Խորհուրդը փակ գաղտնի քվեարկությունը մեկնաբանում այնպես, որ թեկնածուն չպետք է հնարավորություն ունենա իմանալ իրեն կողմ և դեմ քվեարկված ձայների ուղղակի քանակը։ Ու սա այն դեպքում, երբ օրինակ Դատական օրենսգիրքը ձայների հավասար բաշխման դեպքում նախատեսում է որոշակի իրավական հետեւանքներ։ Օրինակ՝ նշվում է, որ լրացուցիչ քվեարկության արդյունքներով ձայների հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է մասնագիտական աշխատանքի առավել երկար փորձառություն ունեցող թեկնածուին, իսկ փորձառության հավասարության դեպքում՝ տարիքով ավագին: Այս պարագայում ստացվում է, որ հավասար ձայների թեկնածուն ի վերջո չի իմանում, թե արդյոք իր նկատմամբ վերոգրյալ կանոնը ճիշտ է կիրառվել, թե ոչ։ Իսկ կույր հավատ այս կառույցի ու նրա որոշումների նկատմամբ, ի դեպ ինչպես որևէ այլ կառույցի նկատմամբ վստահ եմ որևէ անձ չի կարող ունենալ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր