Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում          Տեսանյութ. Թե ինչ հսկայական վնասներ ենք կրելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների պատճառով       Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին    

09 հուն 2019 18:10

Ղազախստանում Հայաստանի դեսպանը հանդիպել է երկրի ՆԳ-ի նախարարի հետ

Ղազախստանի ներքին գործերի նախարար Կալմուխանբետ Կասիմովը հանդիպել է Ղազախստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանին, հաղորդում է  Tengrinews.kz –ը՝ վկայակոչելով ՆԳՆ մամուլի ծառայությանը:
Տեղեկացվում է, որ ՆԳՆ ղեկավարը եւ Հայաստանի դեսպանը մտքեր են փոխանակել հանցավորության դեմ պայքարում, հասարակական կարգի եւ հանրային անվտանգության ապահովման գործում հայ-ղազախական համագործակցության վիճակի եւ հեռանկարների շուրջ: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել ամրապնդել երկկողմ համագործակցությունը շահագրգիռ ուղղություններով: Ինչպես հայտնել են նախարարությունից, հանդիպումը կայացել է փոխըմբռնման եւ կառուցողական երկխոսության մթնոլորտում:
Հունվարի 3-ին Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն էր արել հունվարի 1-ի գիշերը «Հին Հռոմ» ռեստորանում տեղի ունեցած ծեծկռտուքի կապակցությամբ, որի արդյունքում մի տղամարդ էր զոհվել, երեքը վիրավորվել:
Հունվարի 7-ին երկրի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը խոսել էր Կարագանդայում իրավիճակի մասին: Նրա խոսքերով, Հայաստանում հայտնվել են առանձին հայտարարություններ, որոնք հաշվի չեն առնում ո՛չ երկրի պաշտոնական դիրքորոշումը, ո՛չ էլ Կարագանդայում ապրող իրենց հայրենակիցների համար ​​տվյալ հարցի չափազանց զգայուն բնույթը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր