Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

12 հուն 2019 13:34

Չեմ հավատում, որ նամակները գրվում են Աղաջանով ընտանիքի անդամների կողմից. ընտրված են շատ ստոր ու ցածր մեթոդներ

Չեմ հավատում, որ նամակները գրվում են Աղաջանով ընտանիքի անդամների կողմից. ընտրված են շատ ստոր ու ցածր մեթոդներՑմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի կինը՝ Պետական վերահսկողական ծառայության պետի մամուլի խոսնակ Զարուհի Մեժլումյանը ծիծաղելի է համարում այն հայտարարությունը, թե ինքը վարչական լծակներ է օգտագործում Մհեր Ենոքյանի արդարացման հարցում։
«Ծիծաղելի է, ես նույնիսկ չգիտեմ, թե որ օրն է քննարկումը եղել», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Զարուհի Մեժլումյանը։
Նա ասաց, թե լրագրող Ջուլիետա Ամիրխանյանին գումարի դիմաց առաջարկվել է Մհեր Ենոքյանին սևացնող հաղորդումներ պատրաստել։
«Ինքը հրաժարվել է, նրան միջնորդավորված դիմել են այդ առիթով», - ասաց Զ. Մեժլումյանը։
«Ես խոնրահվում եմ Իոսիֆի հիշատակի առաջ (սպանված երիտասարդը, որի սպանության մեջ է մեղադրվում Մ. Ենոքյանը), ես ամեն օր եմ մտածում երիտասարդի չապրած տարիների մասին, բայց ես չեմ հավատում Աղաջանովներին, քանի որ ուղնուծուծով ծանոթ եմ քրեական գործին», - ընդգծեց Մհեր Ենոքյանի կինը։
Նա ընդգծեց, թե այս դեպքով քրեական գործը իրավաբանության հետ որևէ աղերս չունի։
«Մենք փորձելու ենք գնալ իրավական ճանապարհով, 23 տարի է անցել ու իրավական Հայաստան ունենալու ճանապարհը, կարծես թե, մենք փորձում ենք գծագրել», - ասաց Զ. Մեժլումյանը։
Նա ասաց, որ ինքը չի հավատում Աղաջանովներին, քանի որ քրեական գործի նյութերում երկու անձ՝ Արամ Հարությունյանն ու Մհեր Ենոքյանը, դատապարտվել են միևնույն հոդվածով՝ նույն արարքի համար։
«Արամ Հարությունյանն, ի վերջո, մեղքի մեծ բաժինը բարդում է Մհերի վրա՝ ազատելով իրեն ծանրագույն պատժից, մեկին տալիս են 15 տարի, մյուսին տալիս են մահապատիժ։ Աղաջանով ընտանիքը Արամ Հարությունյանի պահով որևէ պատիժ չի պահանջում, անգամ չի ասում նրան դատապարտեք, այն դեպքում, որ նա ցուցմունքներ է տվել՝ նշելով, թե չի հիշում քանի անգամ է դանակով խփել», - ասաց Զարուհի Մեժլումյանը։
«Հանել ջրի երես արյուն ու սեքս ու փաստերի մասին խոսել, լռեցնել հանրությանը ու փորձել ազդել որոշում կայացնողների վրա, իսկապես, ընտրված են շատ ստոր ու ցածր մեթոդներ, որոնք պատիվ չեն բերում», - ասաց նա։
Զարուհի Մեժլումյանն ասաց, թե ինքը չի հավատում, որ նամակները գրվում են Աղաջանով ընտանիքի անդամների կողմից։
«Որովհետև իրենք մտավորական մարդիկ են՝ սերած բարձր արժեքներով ազգից, հարկավ, նման բառապաշար նրանք չէին կարող օգտագործել, սա շահարկվում է վատ նպատակների համար», - հավելեց Զ. Մեժլումյանը։
Նշենք, որ Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովն է հայտարարել, որ Մեժլումյանը լծակներ է օգտագործել։
«Արդարադատության նախարարի գլխավորությամբ գործող ներման հանձնաժողովը օրերս դրական եզրակացություն է տվել մարդասպան Մհեր Ենոքյանի ներման հարցին: Սա աննախադեպ և անթույլատրելի երևույթ է` հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ հանձնաժողովը իր վրա կրել է ճնշումներ Մհեր Ենոքյանի կնոջ՝ Զարուհի Մեժլումյանի կողմից (նրանք պաշտոնապես ամուսնացել են 2013 թվականին)։ Փաստացի ստեղծվել է իրավիճակ,որ, Զարուհի Մեժլումյանը, լինելով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի լրատվական ծառայության ղեկավարը, օգտագործում է իր պաշտոնական լծակները՝ ցանկալի արդյունքին հասնելու համար: Այս տարիների ընթացքում ներկայացնելով կեղծ տեղեկատվություն այն մասին, որ իբր Մհեր Ենոքյանը անմեղ է՝ սույն տիկինը արդարության շղարշի ներքո փաստացի պայքար է ծավալել ընդամենը իր կողակցին տուն վերադարձնելու համար», - հայտարարել է Միխայիլ Աղաջանովը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր