Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

12 հուն 2019 21:10

Հոգեբանները պարզել են, որ նրանք ովքեր լաց են լինում ֆիլմ դիտելիս՝ ամենաուժեղ մարդիկ են

Հոգեբանները պարզել են, որ նրանք ովքեր լաց են լինում ֆիլմ դիտելիս՝ ամենաուժեղ մարդիկ ենԱմենագլխավոր ճշմարտությունը այն մարդկանց մասին, ովքեր ֆիլմ դիտելիս լաց են լինում(եթե միայն դուք հղի չեք և հորմոնալ ներգործություն չկա), այն է, որ նրանք կարեկցելու բարձր զգացումով մարդիկ են:
Իսկ դա իսկապես մարդու յուրահատուկ տեսակ է, երբ կարողանում է ցավակցել:
Մինչդեռ այսօր այնքան շատ են նացիզիզմով տառապող մարդիկ և սոցիոպատերը, որոնց միանգամայն խորթ է ապրումակցելը: Նրանք երբեք իրենց մյուսների տեղը չեն դնում և դա իրենց հաստատ ավելի լավը չի դարձնում:
Նրանք ունակ չեն զգալ այն, ինչ զգում են մյուսները և անգամ չեն էլ փորձում դա անել:
Ամեն դեպքում ուրիշի զգացմունքների համար մտատանջվելու  համար մեծ ուժ է պահանջվում:
Որոշ մարդկանց հետ կյանքը շատ դաժան է վարվում, և եթե դուք կարողանում եք ձեզ  դնել ուրիշի տեղը, զգալ այն ցավը, որ նա զգում է, ապա այդ ունակությունը շատ բան է պատմում ձեր մասին:
Նշանակում է՝ դուք բավականաչափ ուժեղ եք, որ կարողանում եք կրել այդ ցավը: Դուք բավականաչափ ուժեղ եք, որ ուրիշների համար էլ ուժեղ լինեք:
Դուք ուժեղ եք այն առումով, որ հասկանում եք, թե ինչ է կատարվում այդ մարդու հետ, ինչ է նա զգում:
Ուրիշի ցավն ապրելու ունակությունը թուլություն չէ, եթե անգամ խոսքը գնում է ֆիլմի գլխավոր հերոսի մասին:
Սա ցույց է տալիս, որ դուք  սիրտ ունեք և ձեր սիրտը կարող է  մղկտալ նաև ուրիշի ցավի համար:
Թեպետ ֆիլմի վերջում սիրտն արդեն տեղն է ընկնում:
Նման արագ «ապաքինումը» խոսում է նրա մասին, որ դուք  բավականաչափ ուժեղ եք, որպեսզի կրկին «վեր կենաք և քայլեք» և որ բավականաչափ խելացի եք՝ հեքիաթն իրականությունից տարբերելու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր