Արտակարգ դեպք Երևանում.դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա          Չտրվել անհիմն խուճապի եւ չկիսվել սադրիչ լուրերով , որոնց արմատները տանում են կա՛մ Բաքու կա՛մ Մոսկվա.Ռուսական սպասարկուները փորձում են ապոկալիպտիկ խուճապ տարածել, գոռալով` «Տավուշը հանձնեցին»       Այլևս այս ճանապարհով երթևեկ չի լինելու.Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները, ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ աճելու են    

14 հուն 2019 14:57

Տեսանյութ.Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող ցուցարարները տուշոնկա եւ զուգարանի թուղթ են բերել դատարան

Տեսանյութ.Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող ցուցարարները տուշոնկա եւ զուգարանի թուղթ են բերել դատարանՄանվել Գրիգորյանի  կալանավորումը պահանջող մի քաղաքացինրը տուշոնկա, զուգարանի թուղթ եւ բժշկական արագաններ են դրել Վերաքննիչ դատարանի մոտ։ Ցուցարարների խոսքով՝ դա խորհրդանշում է Մանվել Գրգորյանի յուրացրած տուշոնկաները։
Ի տարբերություն նախորդ ակցիաների այսօր ակցիայի մանակիցները հայտարարել են, որ չեն թիրախավորելու փաստաբանին, նրանք այսօր միան վանկարկում են «Մանվել, տուշոնկա»։
Ցուցարարները վրդովեցին այն փաստից, որ Մանվել Գրիգորյանը դատարան չի ներկայացել, նրանք ասում են, որ նույնիսկ հայտնի չէ Մանվել Գրիգորյանի գտնվելու վայրը։
Նշենք, որ ակցիային զուգահեռ ընթանում է Մանվել Գրգորյանի  խափանման միջոցի գործով դատական նիստը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում է կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում։
Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր