Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

14 հուն 2019 19:05

4-ամյա երեխան երիտասարդի խաղային կցորդի վրա հյութ թափելու համար կյանքով է հատուցել

 4-ամյա երեխան երիտասարդի խաղային կցորդի վրա հյութ թափելու համար կյանքով է հատուցել
ԱՄՆ-ի Իլինոյս նահանգում երիտասարդը ծեծելով սպանել է 4-ամյա երեխային, որն իր Xbox խաղային կցորդի վրա նարնջի հյութ էր թափել, գրում է The Mirror-ը: 
Տասնիննամյա Ջոնաթան Ֆեյրին սպանության մեղադրանք է առաջադրվել: Զոհը Ջոնաթանի զուգընկերուհու 4-ամյա աղջիկն է՝ Սքիլար Մենդեսը: Երիտասարդը ծեծել է աղջկան, իսկ վերջինիս ուշաթափությունից հետո նրան հիվանդանոց է տեղափոխել, որտեղ բժիշկները գրանցել են երեխայի մահը:
Ոստիկանության տվյալների համաձայն՝ դեպքի պահին երեխայի մայրը տանը չի եղել: Աղջնակի ընտանիքը սկզբում կարծել է, թե նրա մահվան պատճառը դժբախտ պատահարն է, սակայն երիտասարդը հարցաքննության ժամանակ խոստովանել է իր մեղքը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր