Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

14 հուն 2019 20:30

8 նշան, որ օրգանիզմին չի բավարարում այս նյութը

Սպիտակուցների կարևորության մասին գիտեն շատերը, սակայն մարդկանց մեծ մասը տեղյակ չէ նշաններից, որոնք կարող են առաջանալ, երբ օրգանիզմին սպիտակուցների մակարդակը չի բավարարում: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ երբ քիչ քանակով սպիտակուցներ եք օգտագործում, կարող են նկատվել հետևյալ նշանները:
Անքնություն: Երբ օրգանիզմին չի բավարարում սպիտակուցների քանակը, քաղցր կամ ալյուրից պատրաստված որևէ բան ուտելու ցանկություն է առաջանում: Այսպիսի մթերքի՝ մեծ քանակով օգտագործումը կարող է անքնության պատճառ դառնալ:
Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ: Սպիտակուցների անբավարար քանակը կարող է սիրտ-անոթային համակարգի հետ կապված խնդիրների, 2-րդ տիպի շաքարային դիաբետի, հիպոգլիկեմիայի պատճառ դառնալ:
Ցան, մազաթափություն: Երբ մաշկին կարմրավուն ցան է հայտնվում, նկատվում է ուժեղ մազաթափություն, հնարավոր է՝ օրգանիզմին չի բավարարում սպիտակուցների և B խմբի վիտամինների մակարդակը: Օգտագործեք ձուկ, ընդեղեն, ավոկադո, ծաղկակաղամբ, բանան, ազնվամորի:
Կարմիր կամ սպիտակ հետքեր այտերին, ձեռքերին, ոտքերին: Այս խնդիրը կարող է վկայել, որ օրգանիզմին չի բավարարում սպիտակուցների, ճարպաթթուների, A, D վիտամինների մակարդակը: Սննդակարգից բացառեք անառողջ ճարպեր, դրա փոխարեն՝ օգտագործեք առողջ ճարպաթթուներ՝ ձուկ, նուշ, քունջութ, ընդեղեն, չիայի, կտավատի սերմեր, բանջարեղեն՝ բազուկ, գազար, նեխուր:
Ջղաձգումներ, ցավ ոտքերում: Բացի սպիտակուցների անբավարարությունից՝ սա կարող է վկայել նաև այն մասին, որ ցածր է կալցիումի, կալիումի և մագնիումի մակարդակը: Օգտագործեք պնդուկ, բանան, նուշ, դդում, խնձոր, բալ, բրոկոլի:
Մկանային զանգվածի կորուստ: Մկանային զանգվածի պահպանման համար օրգանիզմին սպիտակուցներ են անհրաժեշտ:
Ծակոցներ: Բացի սպիտակուցների անբավարար մակարդակից՝ այս խնդրին կարող են հանգեցնել նաև B խմբի վիտամինների, այդ թվում՝ ֆոլաթթվի անբավարար մակարդակը: Սննդակարգ ներառեք ձու, լոբազգիներ, գարեջրի խմորիչ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր