Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

15 հուն 2019 12:02

էդքան շուտ մոռացա՞ք ժողովրդին, թե՞ «դուխով» մանդատն ու կոմֆորտը ջրեցին ամեն ինչ.Ականջդ կանչի Բրեժնև

Նոր խորհրդարանի անդրանիկ նիստը մեկնարկեց մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ տրամաբանությամբ:
Պարզվում է պառլամենտական Հայաստանի խորհրդարանը ամրագրում է ոչ թե ժողովրդավարական արժեքներ, այլ գնում է հետ, դեպի ԽՄԿԿ անցյալ:

131 ձայնով «Նիկոլի թվի" Հայաստանում միաձայն ԱԺ նախագահ ընտրվեց: Ականջդ կանչի Բրեժնև:
Սա քիչ էր, մեկ էլ պարզվեց նեոբոլշևիկյան իշխանավորների սիրտը կոմֆորտ է ուզում:
Հայտարարեցին, թե պատգամավորների սենյակները պետք է վերանորոգվեն:
Դուխովներին օրենք գրելու համար, փաստորեն, աշխատասենյակը քիչ է, հանգստի սենյակ է պետք:
Վատ ախորժակ չունեք:
Տղերք, տատիկ-պապիկների նիսյաների ցուցակները, ժողովրդի աղքատությունը, ցածր թոշակներն ու աշխատավարձերը, գործազրկությունը, պետական ծախսերի արդյունավետության անհրաժեշտությունը, պետական ապարատից դուրս շպրտված հազարավոր քաղաքացիներին էդքան շուտ մոռացա՞ք, թե՞ «դուխով» մանդատն ու կոմֆորտը ջրեցին ամեն ինչ:
Էդուարդ Շարմազանով

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր