Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք          Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը       Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց    

16 հուն 2019 13:05

ՌԴ քաղաքացի հայերը պետք է խուսափեն Ադրբեջան մեկնելուց.ՌԴ-ն որևէ լուրջ քայլ չի ձեռնարկի..ռուս փոորձագետ

ՌԴ քաղաքացի հայերը պետք է խուսափեն Ադրբեջան մեկնելուց.ՌԴ-ն որևէ լուրջ քայլ չի ձեռնարկի..ռուս փոորձագետՌուս փորձագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի տեղակալ Վլադիմիր Եվսեևը «РУСАРМИНФО»-ին տված հարցազրույցում խոսել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող հայերի՝ Ադրբեջան մուտքի հետ կապված խնդիրների մասին: 

Նրա կարծիքով՝ Բաքուն պաշտոնական մակարդակով չի արգելի հայկական ծագում ունեցող ՌԴ քաղաքացիներին մուտք գործել երկրի տարածք, սակայն գործնականում այդ արգելքը կշարունակի կիրառվել: Փորձագետը խորհուրդ է տվել ՌԴ քաղաքացի հայերին հնարավորինս խուսափել Ադրբեջան մեկնելուց՝ տարատեսակ սադրանքներից զերծ մնալու համար:
Եվսեևը նշել է, որ Ադրբեջանի գործողություններին ի պատասխան ՌԴ-ն, ամենայն հավանականությամբ, որևէ լուրջ քայլ չի ձեռնարկի:
«Դա չի նշանակում, որ Ռուսաստանը վախենում է որևէ մեկից, Ռուսաստանը ոչ ոքից չի վախենում: Ռուսաստանի տարածքում կան հսկայական քանակությամբ ներգաղթյալներ Ադրբեջանից, և ցանկացած տեսակի արգելքի սահմանումը կարող է ներքաղաքական լուրջ խնդիրների հանգեցնել Ադրբեջանում, Ռուսաստանը դրան չի գնա: Ռուսաստանը չի ցանկանում իր սահմաններին մոտ գտնվող որևէ երկրի ապակայունացում», - ասել է ռուս փորձագետը:
Եվսեևը նաև շեշտել է, որ նման իրավիճակում հայտնված ՌԴ քաղաքացի հայերը կարող են դիմել մարդու իրավունքների դատարան, բացի այդ, նրանք կարող են դատարան դիմել նաև Ռուսաստանի տարածքում: 
Հիշեցնենք, որ հունվարի 11-ի ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ Մոսկվան լիահույս է, որ Բաքուն կհրաժարվի էթնիկ պատկանելիության հիմքով ՌԴ քաղաքացիների, մասնավորապես՝ ազգությամբ հայերի նկատմամբ վարվող խտրական քաղաքականությունից և չի խոչընդոտի նրանց մուտքն Ադրբեջան:
ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակը նկատել էր, որ նման դեպքերը, ցավոք, վատ ու սխալ ավանդույթ են դառնում: Նա ընդգծել է, որ նման դեպքերը ՌԴ քաղաքացիների իրավունքի կոպիտ խախտում են, հակասում են ռուս-ադրբեջանական հարաբերությունների ոգուն:
Զախարովայի խոսքով՝ ռուսական կողմն ադրբեջանական իշխանությունների ուշադրությունը բազմիցս հրավիրել է ստեղծված իրավիճակի անընդունելիության վրա, պահանջել է դադարեցնել տվյալ պրակտիկան, քանի որ այն համատեղելի չէ երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների հետ:
Ավելի ուշ Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան, մեկնաբանելով Մարիա Զախարովայի՝ ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր արգելելու մասին հայտարարությունը, այն սադրիչ ու հակաադրբեջանական էր որակել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր