Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր          Տեսանյութ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

17 հուն 2019 18:10

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Տիգրան Գալստյանը

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի նախկին առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խորհրդական Տիգրան Գալստյանը։ Այս մասին տեղեկությունը՝ հաստատել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը:
Նա հերքել է տեղեկությունները, թե ինքը նշանակվելու է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում, սիկ Տիգրան Գալստյանի մասին ասել է, որ նա, ամենայն համանականությամբ կնշանակվի ԱԺ աշխատակազմի ղեկավար:
Նշենք, որ Տիգրան Գալստյանը 2002–2003 թթ.-ին աշխատել է «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում՝ որպես խանութ-սրահի ղեկավար, 2003-2006 թթ.-ին դարձել է նույն ընկերության մարքեթինգային ուսումնասիրությունների գծով մասնագետ, այնուհետեւ՝ 2007-2008 «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ»-ի  խորհրդի նախագահի օգնական եւ 2009-2018 թթ.-ին՝ ընկերության խորհրդի նախագահի աշխատակազմի ղեկավար: 2018թ. սեպտեմբերի 10-ին Տիգրան Գալստյանը նշանակվել էր առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խորհրդական:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր