Շվեյցարիայում Ադրբեջանի դեսպանատան 1 դոլարանոց քարոզչությունը

Ըստ այս տեղեկության՝ նամականիշերի թողարկման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել Շվեյցարիայում Ադրբեջանի դեսպանատան և «Շվեյցարիայի փոստ» ԲԸ-ի (Schweizerische Post" AG) հետ: Նշվում է, որ նամականիշները թողարկվել են ոչ առևտրային նպատակով և կօգտագործվեն դեսպանության կողմից:
Մինչդեռ «Շվեյցարիայի փոստ» ԲԸ-ի կայքի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կայքում հասանելի է Web Stamp («Վեբ շտամպ») ծառայությունը, որի միջոցով էլ տպվել է ադրբեջանական կողմի տարածած նամականիշը: Նշված ծառայությունը թույլ է տալիս կայքում գրանցվելով պատվիրել նամականիշ, որը հնարավոր է ստեղծել սեփական դիզայնով:
Սեփական նկարով և դիզայնով պատվիրված նամականիշը կարող է 1-3 օրվա ընթացքում էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկվել պատվիրատուին: Մեկ սովորական նամականիշ հնարավոր է պատվիրել և ստեղծել սկսած մոտ 1 շվեյցարական ֆրանկով (համարժեք է նույնքան ԱՄՆ դոլարին):
Վերոնշյալ դեպքն արդեն իսկ ցույց է տալիս, որ «Շվեյցարիայի փոստ»-ում ցանկացած անձ կարող է պատվիրել և ստանալ իր իսկ դիզայնով նախապատրաստած նամականիշ, ինչի համար պարտադիր չէ «առանձին պայմանավորվածություն ձեռք բերել փոստի հետ»: Որպես օրինակ՝ կարող ենք ներկայացնել նույն տրամաբանությամբ կայքի միջոցով «Սումգայիթի և Բաքվի ջարդերին նվիրված» նամականիշ:
Աղբյուր` Ermenihaber.am