Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

21 հուն 2019 20:45

«Հայերին որ հարցնես, բոլորը հայ են, իսկ վրացիներին՝ ում չեն հավանում, նա է հայ». Սաակաշվիլի

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Նյու Յորքում վրացի ներգաղթյալների հետ հանդիպմանն ասել է, թե վրացիները մի վատ գիծ ունեն․ չեն ուրախանում միմյանց հաջողությամբ, բամբասում ու վատաբանում են հայրենակիցներին, իսկ հայերը՝ ոչ։

«Օրինակ, երբ վրացին լսի, որ իր հայրենակիցներից մեկը Կալիֆոռնիայում հաջողության է հասել, ուրախանալու փոխարեն առաջին արձագանքը սա կլինի՝ դու այդ հիմարին նայիր: Նա իմ դասարանցին էր, գլխին էինք խփում, ծխախոտի ուղարկում․․․ ինչպե՞ս հասավ հաջողության»,- ըստ Ալիք Մեդիայի՝ ասել է Սաակաշվիլին, այնուհետև խոսքը շարունակել հայերի մասին:

«Մենք իսկապես նախանձում ենք հայերին: Իրենց որ հարցնես, բոլորը հայ են: Ես նրանց ցավը տանեմ: Իսկ վրացուն երբ հարցնես, ով դուրը չի գալիս, կասեն՝ հայ է, այդ թվում Վրաստանի կեսը, ես նույնպես»,- ասել է Սաակաշվիլին՝ շարժելով ողջ դահլիճի ծիծաղը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր