Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

23 հուն 2019 14:27

Մոսկվայում ռեկորդային ցուրտ է գրանցվել

Մոսկվայում ռեկորդային ցուրտ է գրանցվելԼույս հունվարի 23-ի գիշերն ամենացուրտն է դարձել ամսվա սկզբից ի վեր. ջերմաստիճանը Մոսկվայում ԺՏՆՑ-ի կայարանում իջել է մինչեւ մինուս 19,8 աստիճան, սակայն եղանակին չի հաջողվել գերազանցել 1892 թվականի ռեկորդը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հիդրոօդերեւութաբանական կենտրոնի տեղագրական կենտրոնի պետ Անատոլի Ցիգանկովը:
«Մոսկվայում ԺՏՆՑ-ի կայարանում ջերմաստիճանն իջել է մինչեւ մինուս 19,8 աստիճան, իսկ Չերուստիում այսօր գիշերը եղել է մինուս 27,8: Ավելի ցուրտ եղել է միայն 1892 թվականի հունվարի 23-ին, երբ ջերմաստիճանը մայրաքաղաքում իջել է մինչեւ մինուս 38»,-ասել է նա: Նա նշել է, որ հունվարի 24-ի եւ 25-ի առաջիկա գիշերները նույնպես սառնամանիք կլինի Մոսկվայում, ջերմաչափի սյունը կարող է իջնել մինչեւ մինուս 20 եւ ավելի ցածր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր