Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

23 հուն 2019 18:05

Ուֆայում հայազգի խարդախը համոզել է աղջկան՝ միլիոնավոր վարկեր վերցնել

49-ամյա հայն ինքն իրեն հայտնի գործարար է ներկայացրել, որպեսզի աղջիկ որսա եւ նրանից 1.7 միլիոն ռուբլի կորզի, հաղորդում է Proufu-ն:
Դատարանը պարզել է, որ տղամարդն աղջկա հետ ծանոթացել է սոցցանցում՝ ներկայանալով որպես խոշոր շինարարական ընկերության սեփականատեր: Կերպարի մեջ մտնելու համար խարդախն իր ընտրյալին հրավիրել է թանկարժեք ռեստորաններ եւ ձեւ արել, թե իրեն անընդհատ զանգահարում են ազդեցիկ մարդիկ:
Մի երկու հանդիպումից հետո նա աղջկան ասել է, որ իր գրասենյակում խուզարկություններ են ընթանում, եւ իր հաշիվների վրա կալանք է դրվել։ Աղջիկը վախեցել է իր սիրեցյալի համար եւ տասնյակ վարկեր վերցրել իր անունով: Նա կարողացել է հավաքել 1,7 մլն ռուբլի, որը նա փոխանցել է «հաջողակ գործարարին»: Տղամարդն իբր այդ  փողը որպես կաշառք էր տալու՝ փրկելու համար իր բիզնեսը:
Խոշոր գումարը ստանալուց հետո խարդախը ձայնային ուղերձ է հղել աղջկան, որտեղ նա պատմել է, որ բիզնեսի հետ կապված խնդիրների պատճառով ինքնասպան է եղել: Նման փոփոխությունը տարօրինակ է թվացել աղջկան, քանի որ նա արդեն գումար էր ստացել եւ կարող էր փրկել իր բիզնեսը: Դրանից հետո աղջիկը գնացել է ոստիկանություն:
Դատարանը խարդախին դատապարտեց չորս եւ կես տարվա ազատազրկման: Դատարանը նաեւ պարտավորեցրել է նրան վճարել տուժած աղջկա ամբողջ գումարը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր