12:36 - Մեր շանսը Վաշինգթոնում. վաղվա հանդիպումը կարող է շրջադարձային դառնալ ԼՂ կարգավորման փաշինյանական փուլի համար         12:27 - Հարված ադրբեջանցիներին՝ գոտկատեղից ցած.Ավիաընկերությունն Արցախն ընդգրկել է Հայաստանի կազմի մեջ      12:26 - Լարված իրավիճակ՝ Ռ. Քոչարյանին կողմ և դեմ ակցիաների մասնակիցների միջև. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ    

24 հուն 2019 15:14

Բոլթոնը Նիկոլի հետ Արցախի հարցն է քննարկել, թեկուզ եթե «Նագոռնո-Կարաբախ» անվանումը չի օգտագործել

Բոլթոնը Նիկոլի հետ Արցախի հարցն է քննարկել, թեկուզ եթե «Նագոռնո-Կարաբախ» անվանումը չի օգտագործելԵրբեմն ֆորմալ առումով ճիշտ խոսելն իր մեջ ավելի մեծ սուտ է պարունակում, քան ուղղակիորեն սուտ խոսելը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է.

«Նիկոլն ասում է, որ Բոլթոնի հետ հեռախոսազրույց է ունեցել եւ Արցախի մասին չեն խոսել։ Ենթադրենք խոսակցության ժամանակ «Ղարաբաղ» բառը չի գործածվել, դա դեռ չի նշանակում, որ Արցախի մասին չեն խոսել։
Բոլթոնն ամեն օր չի զանգում Նիկոլին, ավելին, որքան հիշում եմ առաջին անգամ է զանգել, այն էլ Ալիեւի հետ մեկուկես ժամ տեւած պատահական հանդիպումից հետո։
Բոլթոնին ԱՄՆ դեմոկրատների մամուլում «ԱՄՆ նախագահ» են անվանում, այնքան մեծ է, իրենց կարծիքով, նրա ազդեցությունը։ Հայաստանի պահով Բոլթոնին կարող է միայն Իրանի եւ Արցախի հարցը հետաքրքրի, հեռախոս վերցնելու ու Նիկոլին զանգելու այլ պատճառ նա չունի։ Իսկ այդ երկու հարցերն էլ փոխկապակցված են։
Ենթադրենք Բոլթոնի Նիկոլի հետ խոսել է հայ-թուրքական կամ տնտեսական հարաբերությունների մասին, պարզ է, որ դրանք էլ են Արցախի հարցի հետ փոխկապակցված։ Բոլթոնն էլ ինչ «տարածաշրջանային» իրավիճակից է կարող Նիկոլի հետ խոսել, որն անգամ Էջմիածնի իրավիճակի վրա չի կարողանում ազդել։
Այնպես որ, կարող ենք վստահորեն ասել, որ Բոլթոնը Նիկոլի հետ Արցախի հարցն է քննարկել, թեկուզ եթե «Նագոռնո-Կարաբախ» անվանումը չի օգտագործել։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր