Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել          Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել       Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին    

25 հուն 2019 09:58

Օսիպյանի գլխին սեւ ամպեր են կուտակվել. Նա գործին խառնել է ռուսաստանցի օլիգարխ Մոնարխին.«Իրատես»

 Օսիպյանի գլխին սեւ ամպեր են կուտակվել. Նա գործին խառնել է ռուսաստանցի օլիգարխ Մոնարխին.«Իրատես»«Իրատես» թերթը գրում է. «Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ մեկ ամսվա ընթացքում նոր կառավարությունում օպտիմալացմանը զուգահեռ տեղի կունենա նաեւ կադրային փոփոխություն:
Զորօրինակ, ոստիկանական համակարգում կնշանակվի նոր ոստիկանապետ: Պատճառը ոչ միայն գործող ոստիկանապետի «охранник»-ի հետ կապված «մութ» պատմությունն էր (համաձայն որի՝ վերջինս բռնվել էր կաշառք վերցնելու մեջ, սակայն ընդամենն ազատվել էր աշխատանքից), այլեւ երկրում տիրող օպերատիվ իրավիճակը:

Մամուլում ու սոցցանցերում «թրենդի» վերածված այս թեման լուրջ «անհանգստության» պատճառ է դարձել: Որոշ տեղեկություններով՝ սոցհարցումներ են կազմակերպվել «հանուն» գործող ոստիկանապետի, ընդդեմ նոր թեկնածուների:
«Աշխատանքներին» լծվել է ոչ միայն ոստիկանական ողջ համակարգը, այլեւ (ըստ որոշ տեղեկությունների) «դրսի աշխարհը»: Այս համատեքստում հնչում է Օսիպյանի մտերիմ, ռուսաստանցի օլիգարխ Մոնարխի (Արմեն Գինոսյան) անունը իր ողջ ռեսուրսներով հանդերձ:
Պնդում են, թե օլիգարխին ամեն ինչ անում է, որպեսզի «անհրաժեշտ տվյալներ» դրվեն վարչապետի սեղանին ու վերջինս հետ կանգնի ոստիկանապետին փոխելու իր մտադրությունից:
Այս առիթով ոստիկանությունում լուրջ դժգոհություն կա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր