Սպասվում է մառախուղ, ավտոճանապարհներին մերկասառույց, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով          Ավտոտեխսպասարկման կետերից մեկում հրդեհ է բռնկվել «Chevrolet Volt»-ում       Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով    

25 հուն 2019 19:55

Թաքնված օձը կծել է ավստրալուհուն

Թաքնված օձը կծել է ավստրալուհունԱվստրալիայում 59-ամյա Հելեն Ռիչարդսին օձը կծել է, երբ կինը ուզեցել է օգտվել զուգարանից՝ գրում է BBC-ն։
Ավստրալուհին հայտնել է, որ ինքը զգացել է խայթոցը և վեր է թռել տեղից։ Շրջվելով՝ զուգարանակոնքի մեջ նկատել է կրիայի նմանվող կենդանու։ Կինը խայթոցի հետքերը մշակել է հականեխիչ նյութով։
Շուտով դեպքի վայր է ժամանել օձ որսացողը, որը հայտնել է կնոջը, որ նրան կծել է մեկուկես մետրանոց պիթոնը։ Այդ սողունը թունավոր չէ, բայց խայթելու դեպքում խորհուրդ է տրվում պատվաստվել փայտացման դեմ։
Ավստրալիայում հաճախ հանդիպող երևույթ է, որ շոգ եղանակին օձերը սողոսկում են լոգարան՝ ջուր գտնելու համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր