12-ամյա աղջիկն անսպասելի ծննդաբերել է

Ինչպես գրում է Daily Mail պարբերականը, երեխայի հայրը, հավանաբար, նույնպես երեխա է, որը բեղմնավորման ժամանակ 11 տարեկան է եղել:
Նահանգի ոստիկանությունը հետաքննություն է սկսել դեպքի մանրամասները բացահայտելու համար, քանի որ այդ տարիքում սեռական հարաբերություններ ունենալն անօրինական է:
Ավստրալիայի առողջապահության ասոցիացիայի նախկին նախագահ Մայքլ Գենոնն ասել է, որ երեխաների՝ երեխա ունենալու հարցը խիստ մտահոգիչ է: Նրա խոսքով՝ որոշ դեպքերում աղջնակները թաքցնում են իրենց հղիությունը, մյուսներն էլ դրա մասին նույնիսկ տեղյակ չեն լինում:
Նորածնի հայրը և ծննդաբերած աղջնակի մայրը կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել: