Եթե կանխամտածված մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ մեղադրեն, 6 տարով կազատազրկեն, եթե չէ, տուգանքը վճարելով դուրս կգա
![](https://hayacq.com/uploads/posts/2019-01/1546950245_t2l6uovkjqsqmve6yt7g.jpg)
«Երկուշաբթի պարզ կլինի` Նարեկին ինչ է սպասվում, եթե Ղազախստանից պաշտոնական գրությունը գա: Նարեկի նկատմամբ քրեական հետապնդումը չեն դադարեցնի, քանի որ նա, ամեն դեպքում, մասնակից էր ծեծկռտուքին, բայց սպանության հոդվածը կհանեն, դա շատ կարևոր է: Իսկ թե այդ հոդվածը հանելուց հետո նրան ինչ է սպառնում, չենք կարող ասել, մինչև քննությունը չվերջանա: Հոդվածում մի քանի կետ կա, եթե կանխամտածված մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ մեղադրեն, 6 տարով կազատազրկեն, եթե չէ, տուգանքը վճարելով դուրս կգա»,- ասաց նա:
Աղբյուրը տեղեկացրեց` Նարեկի փաստաբանները տեսակցել են, նրա հետ ամեն ինչ նորմալ է, Նարեկին հաղորդել են, որ ադրբեջանցին խոստովանել է:
«Ասացինք, որ գոնե մի քիչ ուրախանա»,- նշեց մեր զրուցակիցը: