Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»          Գերիների հարցով կակտիվանան․Հասկացել են, որ ոչինչ չանելը միայն վնասում է գործին, իսկ Վարդանյանի՝ հացադուլ սկսելուց հետո ժամերը հաշվված են.«Հրապարակ»       Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 25-ին տարադրամի շուկայում    

26 հուն 2019 15:30

Ադրբեջանը հիմա պատրաստում է պլան Բ-ն

Ադրբեջանը հիմա պատրաստում է պլան Բ-նԱդրբեջանագետ, «Ադրբեջանահայերի ասամբլեա» փախստականների ՀԿ նախագահ Գրիգորի Այվազյանը ճիշտ է համարում ՀՀ իշխանությունների, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումը, որ Արցախն է բանակցային կողմը, իսկ Հայաստանն ընդամենը միջնորդ է:  
Ըստ ադրբեջանագետի՝ Ադրբեջանը հիմա պատրաստում է պլան Բ-ն: «Ուզում էին գործի դնել, այսպես կոչված, «Ղարաբաղի ադրբեջանական համայնքը», և եթե  հարցը հասնի նրան,  որ Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, ուզում են նստեցնել այդ հասարակական կազմակերպության դրածո խամաճիկին»,-ասաց նա:
Միաժամանակ, ըստ նրա՝ հայկական կողմն էլ ունի արգումենտ. «Եթե Ադրբեջանը կպնդի, որ համայնքների միջև է բանակցությունը, ապա Իլհամ Ալիևը կարող է նստել վտարանդի ադրբեջանահայ ղեկավարության հետ ու բանակցել Ադրբեջանի ապագա ճակատագրի, կառուցվածքի վերաբերյալ, այսինքն՝ Ղարաբաղը մի կողմ, Ղարաբաղը Ադրբեջանի մաս չէ»,-ասաց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր